Մայիսի 26-ին, 28-29-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում` մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում ...
Կարդալ ավելին »Լուրեր
Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ․ Հայկանուշ Բեգլարյան
Այսօր Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում նշում են «Վերջի զանգի» արարողությունը։ Հնչում են դրվատանքի, մեծարման և հրաժեշտի խոսքեր՝ համեմված հույզերով։ Նոյեմբերյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Հայկանուշ Բեգլարյանն այս առթիվ, շնորհավորելով շրջանավարտներին, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ: Այսօր ձեր կյանքի հիշարժան և հաճելի օրերից մեկն է։ «Վերջին զանգի» ղողանջով մուտք կգործեք մի ...
Կարդալ ավելին »ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առաջիկայում կքննարկեն տրանսպորտային ապաշրջափակման մանրամասները. Օվերչուկ
Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։ «Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ ...
Կարդալ ավելին »Ուղևորը վայրէջքից առաջ՝ 250 մ բարձրության վրա, բացել է ինքնաթիռի դուռը
արավկորեական Asiana Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի ուղևորներից մեկը Դեգուի օդանավակայանում վայրէջքից առաջ բացել է դուռը։ Միջադեպի հետևանքով ուղևորներից մի քանիսի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։ Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա տղամարդուն, որը կասկածվում է դռան լծակը քաշելու մեջ: Օդանավը կատարում էր ներքին չվերթ Ջեջուդո կղզուց Դեգու քաղաք։ Ինքնաթիռի դուռը հանկարծակի բացվել է վայրէջքից ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Հայաստանի Հանրապետության ՊՆ վարչական համալիրում մայիսի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Ինչպես տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է ...
Կարդալ ավելին »Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթները դատարանում են
Քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով Հայաստանի զինված ուժերի պահեստազորում, խուսափում են մասնակցել կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն։ «ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում ...
Կարդալ ավելին »ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակությանը հրավիրում է քննարկումների
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այդ մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ «Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են հանդիսանալ ԿԸՀ ռազմավարության մշակման կարևորագույն ...
Կարդալ ավելին »Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նոր տեխնիկայով (տեսանյութ)
Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։ Դրան զուգահեռ ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա ...
Կարդալ ավելին »Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակիչներում են
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել «World Challenge Cup»-ում: Բուլղարական Վարնա քաղաքում մեկնարկած «World Challenge Cup»-ի որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ; Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը ազատ վարժությունում, նժույգ-թափերում և օղակներում: Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի ...
Կարդալ ավելին »