Վերին Լարսի անցակետի վերակառուցումը կավարտվի մինչեւ հունիսի 15-ը. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր ասել է, որ «Վերին Լարս» անցակետի երթեւեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին։

Այս մասին նա ասել է Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է եւս 4 նոր գոտու վերակառուցմանը:



ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ եթե մինչեւ հունիսի 15-ը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ճանապարհային գոտիները հանձնի շահագործման, ապա մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացվեն։

Նշվել է նաեւ, որ «Վերին Լարսի» անցակետում լինելու է 39 գոտի, որից 15-ը՝ բեռնատարների համար։

ajax-loader