Tag Archives: Միշուստին

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:  Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ: Վստահ եմ, որ մեր պետությունների կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների: Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալից օրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ»։

Կարդալ ավելին »

Պուտինը Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկություն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածության վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա նշել է, որ «այսօր պատգամավորներն իրենց ընտրողների անունից պատասխանատու որոշում կկայացնեն այս հարցի շուրջ»։ Վոլոդինն ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդուման կձևավորի կառավարության կազմը` կհաստատի կառավարության նախագահին, նրա տեղակալներին, ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Միշուստինը վստահ են՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա գործակցությունը կլինի ավելի արդյունավետ

Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Վարչապետը հիշեցրել է, որ Միշուստինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմը խոստացել էր, որ շուտով նոր ուղիներ կբացվեն Վերին Լարսի անցակետում, քանի որ այնտեղ վերջին շրջանում գոյացել էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Խոստումն արդեն իրականություն է, և այդ հանգամանքն, ըստ Փաշինյանի,  շատ ...

Կարդալ ավելին »

Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այստեղից Միշուստինը կմեկնի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Միխայիլ Միշուստինը նաև երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական գործակցության հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը: Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ նրանք անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Ռուսաստանի կառավարության նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երկրու երկրի վարչապետները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետով ապրանքափոխադրումների ավելացման հարցը: ...

Կարդալ ավելին »

Վերին Լարսի անցակետի վերաբերյալ Փաշինյանին տրված խոստումներն անվերապահորեն կատարվել են․ Միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված խոստումները կատարվել են։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Դավիդովը հուլիսի 19-ին նախարարների կաբինետի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, թե ինչպես է բարելավվում անցակետերի աշխատանքը։ Ըստ Դավիդովի՝ այն վայրերում, որտեղ երթևեկությունը ...

Կարդալ ավելին »

Վերին Լարսի անցակետի վերակառուցումը կավարտվի մինչեւ հունիսի 15-ը. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր ասել է, որ «Վերին Լարս» անցակետի երթեւեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին։ Այս մասին նա ասել է Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է եւս 4 նոր գոտու վերակառուցմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը նշվել է, որ եթե մինչեւ հունիսի 15-ը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ճանապարհային գոտիները հանձնի շահագործման, ապա մեկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader