Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը:
Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ նրանք անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Ռուսաստանի կառավարության նախագահի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երկրու երկրի վարչապետները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետով ապրանքափոխադրումների ավելացման հարցը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում «հատուկ ուշադրություն է դարձվել Վերին Լարս անցակետով ապրանքների հոսքի ավելացմանը, որն ապահովում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը»։
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները «դիտարկել են ռուս-հայկական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը»: