Տեղափոխվում եմ Մայամիի «Ինտեր». Մեսի

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին այս ամառ կմիանա ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին:

Այդ մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը: «Ես չեմ վերադառնա «Բարսելոնա»: Տեղափոխվում եմ Մայամիի «Ինտեր»»,-ասել է ֆուտբոլիստը:

Աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսիի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում: Մեսին այս ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին` հեռանալով կատալոնական «Բարսելոնա»-ից:

Երբ հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին Մեսին կհեռանա ՊՍԺ-ից, սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ Մեսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ 

ajax-loader