Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) առաջին անգամ պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ եռամյա թողարկման անվանական ծավալը կազմում է մինչեւ $ 30 մլն, պարտատոմսի անվանական արժեքը՝ $ 1000: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Հայտերի հավաքագրումն իրականացվում է 2023 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որը հանդիսանում է թողարկման կազմակերպիչ։
Կարդալ ավելին »Լուրեր
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները օգոստոսի 14-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.02%-ով և կազմել 11,343,609.74 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.02%-ով և կազմել 29,387.59 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.08%-ով և կազմել 1,847.11 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062852729 (-0.06%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.26%-ով և կազմել 229.34 դոլար, ...
Կարդալ ավելին »Telegram-ի Stories-ը հասանելի կլինի բոլորին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ այսօրվանից մեսենջերում աստիճանաբար կներդրվի Stories հրապարակելու անվճար գործառույթը։ Այս մասին Դուրովը հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Դուրովը նշել է, որ գործառույթի անվճար տարբերակի գործարկումը նշանավորում է Telegram-ի պատմության նոր փուլը։ «Թեև այս վերջին տասնամյակը հետաքրքիր էր, հաջորդ 10 տարին կլինի այն ժամանակը, երբ Telegram-ը կհասնի իր իրական ներուժին»,- գրել է նա։ «Telegram-ի հաջորդ քայլը ...
Կարդալ ավելին »Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի հարազատներին
Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Հայաստանում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է ...
Կարդալ ավելին »Բանկից շուրջ 1,6 մլրդ գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով եւս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությում գործող առեւտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը կքննարկի Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայր: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այնտեղ աշխատանքային խումբը ծանոթացել է 10-րդ տարին իրականացվող վիշապաքարերի պեղումների ընթացքին, ուսումնասիրվել են հուշարձանների և նախատեսվող պահպանական գոտիների սահմանները։Համայնքի ներկայացուցիչների ներկայացմամբ՝ ...
Կարդալ ավելին »Նեյմարն «Ալ Հիլյալում» կստանա 160 միլիոն եվրո
Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը կարիերան կշարունակի «Ալ Հիլյալում»։ Կողմերը համաձայնության են հասել երկու տարվա պայմանագրի հարցում։ Նեյմարը երկու մրցաշրջանի համար կստանա 160 միլիոն եվրո, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։ «Ալ Հիլյալն» արդեն համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ, որը դեմ չի եղել Նեյմարի հեռանալուն։ Փարիզյան ակումբը տրանսֆերից կստանա 60 միլիոն եվրո։ 2017-ին ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն ...
Կարդալ ավելին »Գյումրի-Երևան ճանապարհին վթարի ենթարկված զբոսաշրջային միկրոավտոբուսը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից
Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրեր կատարած ուղևորությունից։ Lուրը հաստատել է վթարի հետևանքով տուժածներից մեկի հարազատը։ Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը։ Ընկերության հիմնադիր Գևորգ Պետրոսյանը հայտնել է, որ միկրոավտոբուսը խմբին տեղափոխելիս է եղել Արևմտյան Հայաստանից։ Վթարի հետևանքով մահացել է 11 մարդ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ վթարից ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը 2 անգամ կրակել է բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ ՆԳՆ
2023 թվականի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների եւ իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 16-ն արդեն բացահայտվել եւ քննության փուլում է։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։ Քրեական հետախուզության վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում ...
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 384-ի
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 11-ով և հասել է 384-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 1-ը հոսպիտալացվել է, 236-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 268-ը երեխաներ են, 116-ը` մեծահասակ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ