Լուրեր

AI բոթերը մարդկանցից լավ են հաղթահարում հակաբոթային պաշտպանությունը

Համացանցից օգտվող ցանկացած անձ հանդիպում է CAPTCHA էջերին, որտեղ պետք է ինչ-որ գործողություն անի, որպեսզի համոզի, որ մարդ է, այլ ոչ ծրագիր կամ ռոբոտ։ Նման էջերը տարբեր հարթակների օգնում են արգելափակել չարամիտ բոթերին, որոնք ծրագրված են այս կամ այն հարթակում անցանկալի գործողություններ իրականացնելու համար։ Captcha էջերում օգտատիրոջից կարող է պահանջվի ներմուծել որևէ նկարի վրա պատկերված տեքստ, կամ բազմաթիվ նկարների միջից ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի հարկային ոլորտի աշխատանքները՝ 1-ին կիսամյակում

2023թ. հունվար-հունիս ամիսներին հարկային մարմնի կողմից իրականացվել է ավելի քան 15.9 հազար ստուգում եւ ուսումնասիրություն՝ 16.8 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ առաջադրվել է շուրջ 19.5 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ 27 %-ով ավելի 2022 թ. համադրելի ցուցանիշից: Վերլուծական եւ ընթացիկ հսկողական աշխատանքների արդյունքում կատարվել են շուրջ 14.0 մլրդ դրամի հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: ...

Կարդալ ավելին »

Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7,5% դանդաղում

ԼՈՒՅՍ հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։ 2023թ. հունիս ամսին ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդը պատսպարվել է հայկական խրամատում Ադրբեջանի կրակոցների ժամանակ (տեսանյութ)

Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որը հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։ Չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեսանյութում ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, որ դիմացի բլրից, որտեղ ադրբեջանական դիրքերն են, կրակում են ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 15-08-23

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 32238.89 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 2290.31 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 3176.18 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.03%-ով և կազմել 18581.11 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 15-08-23

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 386.66 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 422.70 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 3.94 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 491.25 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Oգոստոսի 18-20-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։  Երևանում օգոստոսի 15-ի  ցերեկը, օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին ...

Կարդալ ավելին »

Դոմինիկյան Հանրապետությունում պայթյունի հետևանքով կա 12 զոհ, 65 վիրավոր

Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է մահացել, 65 մարդ՝ վիրավորվել: Եվս 55 մարդ անհետ կորած է: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության Կարմիր խաչի գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով լիովին ավերվել է 3 կառույց: Երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները՝ ...

Կարդալ ավելին »

Իրանն առանձնահատուկ գործընկեր է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին եւ մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության ...

Կարդալ ավելին »

Մախաչկալայի ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի

Մախաչկալայում ավտոլցակայանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են բժշկական ծառայություններում։ «Ճշգրտված տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 35 մարդ», – ասել է գործակալության զրուցակիցը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այս տեղեկությունը հաստատել են ТАСС-ին՝ հստակեցնելով, որ փլվածքների մաքրման ժամանակ հայտնաբերվել է 5 մարդու դի։ Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել էին 33 զոհի մասին, որոնց ...

Կարդալ ավելին »
ajax-loader