Լուրեր

ՊԵԿ-ը թարմացրել է երկակի և ռազմական նշանակություն չունեցող ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ թարմացվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը: ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է թարմացված ցանկը, որը ձեւավորվել է մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Նշվում է, որ ցանկում ներառված է 35 729 ապրանքատեսակ:

Կարդալ ավելին »

Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում

Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը՝ Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: Հայաստանը ...

Կարդալ ավելին »

ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են Հնդկաստանով և Չինաստանով ռուսական հացահատիկ ներկրելու տարբերակը

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են տարածաշրջանին ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավորությունը Հնդկաստանի և Չինաստանի տարածքով։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը, որը նախագահում է կազմակերպության երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը։ «Մենք քննարկեցինք ԱՍԵԱՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրաներդրումային համագործակցության իրականացումը, օրինակ՝ ԱՍԵԱՆ-Ռուսաստան սեմինարը էլեկտրոնային առևտրի վերաբերյալ, Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ԱՍԵԱՆ-ին», – ...

Կարդալ ավելին »

«Ֆլայ Արնան» դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատորը

Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։ Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Ֆլայ Արնան» Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն  է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։ Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի 64 դեպարտամենտում բարձր մակարդակի սպառնալիք են հայտարարել տապի պատճառով

Օդերևութաբանները եղանակային վտանգի նարնջագույն և դեղին մակարդակներ են  հայտարարել Ֆրանսիայի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտներից 64-ում: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ Meteo France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով` «50 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական վտանգի նարնջագույն (նախավերջին) մակարդակ, ևս 14 դեպարտամենտներում հայտարարվել է դեղին մակարդակ»։ Օդերևութաբանները հայտնում են, որ օգոստոսի 20-ին երկրի հարավի բազմաթիվ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Մասնավորապես, Կարկասոնում ...

Կարդալ ավելին »

Երևանը թավշյա սեզոնի ուղղություններից մեկն է ռուսաստանցիների համար

Թավշյա սեզոնի ընթացքում արտերկրում հանգիստը կազմակերպող ռուսաստանցիների շրջանում Երևանը դարձել է երկրորդ ամենատարածված ուղղությունը։ Այդ մասին հաղորդում է Газета պարբերականը՝ վկայակոչելով OneTwoTrip-ի վերլուծաբանների ուսումնասիրությունը։ Նախընտրելի ուղղությունների շարքում Երևանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը․ դեպի Հայաստանի մայրաքաղաք կատարվել է ամրագրումների 4,3 %-ը։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Երևանն այս տարի 34,4 %-ով ավելի պահանջված է դարձել։ Առաջին հորիզոնականում է Ստամբուլը, որին բաժին է ընկնում արտասահմանյան ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանն ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ...

Կարդալ ավելին »

Առաջընթացի պատմություն է սա․ Ռոման Խուդոլին շնորհավորել է Քաջարանի 65-ամյակը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին օգոստոսի 20-ին շնորհավորել է շնորհավորել է քաջարանցիներին քաղաքի 65-ամյակի առթիվ։ Այդ մասին հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Խուդոլին հայտնել է, որ 2023 թվականին ընկերությունը քաղաքում ներդնելու է մոտ մեկ միլիարդ դրամ։ Քաջարանի զարգացման գործում զգալի ավանդի համար համայնքապետ Մանվել Փարամազյանը Ռոման Խուդոլիին շնորհել է «Քաջարանի պատվավոր քաղաքացի» կոչում։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել են Խնածախում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին »

Երևան-Կապան ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ «Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը: Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։ Արժեքը ՝ սկսած 20 000 դրամից»,- ասվում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader