Լուրեր

Ողջունում ենք Բելգիայի կառավարության որոշումը՝ բացել դեսպանություն Երևանում․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ՝ Հաջա Լահբիբի հետ համատեղ մամլո ասուլիսում գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ  կողմերն անդրադարձել են գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։    «Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում զարգացման ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածածն այս անգամ ևս ապատեղեկատվություն է. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ նշելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Մարտակերտի կորած բնակիչը հայտնաբերվել է

Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչը, որի անհետ կորելու մասին նախօրեին հայտնել էր Արցախի ոստիկանությունը, հայտնաբերվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։ «Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում»,- ...

Կարդալ ավելին »

Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կժամանի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան բացմանը

այ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, ...

Կարդալ ավելին »

«Ռեալ Սոսյեդադը» պաշտոնապես ներկայացրել է Արսեն Զախարյանին

Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը իր շնորհանդեսին նվիրված ասուլիսում խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբ տեղափոխվելու մասին։ Այդ մասին հայտնել է իսպանական ակումբն իր «Ֆեյսբուք»-ի էջում։  «Ես  սիրում եմ գրոհել ու գոլ խփել, ինչպես նաև օգնել թիմին ամեն հարցում։ Ուրախ եմ լինել նման հրաշալի ակումբում։ Միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին ու այս թիմին։ Ցանկանում էի խաղալ այստեղ, հետևաբար երկար չմտածեցի, երբ ...

Կարդալ ավելին »

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։  Բելգիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այնուհետև Հաջա Լահբիբը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել ...

Կարդալ ավելին »

«Դավինչի» տուրի տնօրենին և մենեջերին մեղադրանք է ներկայացվել ավելի քան 224 միլիոն դրամ հափշտակելու համար

Ավարտվել է «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենն, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել  գործակալության հաճախորդների գույքը, գիտակցելով գործակալությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով հաճախորդների հանգիստը արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է տուրիստական գործակալություն դիմած քաղաքացիների հանգիստը մի շարք ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում կիրառել է հրաձգային զենք

Ադրբեջանական զինուժը օգոստոսի 22- ին ժամը 06:00- 07։00-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 22-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 80.70 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 84.35 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 22-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 0.37%-ով և կազմել 1924.70 դոլար, արծաթի գինն աճել է 2.46%-ով և կազմել 23.35 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.02%-ով և կազմել 914.60 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader