Լուրեր

Փակ շուկային հարակից գետնանցումի վերելակը միտումնավոր վնասել են․ քաղաքապետարանի պաշտոնյա

Միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ «Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են: Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք եւ հանձնենք իրավապահ մարմիններին»,- գրել է նա:

Կարդալ ավելին »

13 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում

Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Լիաննա Ժամհարյանն արդեն ապահովել է եզրափակիչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզե մեդալով։ Համեստ Աֆրիկյանը 46 կգ քաշային կարգում և Անահիտ Հարությունյան 48 կգ քաշային կարգում կպայքարեն ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ...

Կարդալ ավելին »

«Ռենջեր 2023»․ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց անտառապահների մրցույթ

Կենսաբազմազանության պահպանման գործում հայ ռենջերների դերի շեշտադրելու նպատակով առաջին անգամ կայացավ «Ռենջեր մրցանակաբաշխություն 2023» միջոցառումը, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունը համակարգող ՊՈԱԿ-ների 15 աշխատակիցներ՝ «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից: Մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Ռուբեն Բադալյանը («Խոսրովի անտառ» ...

Կարդալ ավելին »

Սուեզի ջրանցքում երկու լցանավ է բախվել

 Սուեզի ջրանցքում բախվել է երկու լցանավ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել է ստուգման։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Բախվել են Կայմանյան կղզիների դրոշի տակ նավարկող Burri լցանավը և Սինգապուրի դրոշի տակ նավարկող BW Lesmes լցանավը, որը փոխադրում էր հեղուկացված բնական գազ։ Ըստ Reuters-ի՝ ջրանցքով նավարկությունը շարունակվում է սովորականի նման։ Սուեզի ջրանցքը աշխարհում ամենազբաղված ջրային ուղիներից մեկն է և Եվրոպայի ու Ասիայի միջև ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսի 23-ին շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այդ մասին Կենտրոնական բանկը տեղեկացրել է տարածած հաղորդագրության միջոցով: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին: Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին: Էսքիզների հեղինակը ...

Կարդալ ավելին »

Պակիստանում հաջողվել է փրկել ճոպանուղուց 15 ժամ կախված մնացած 8 հոգուն

Պակիստանում փրկարարներին հաջողվել է իջեցնել 274 մ բարձրության վրա ճոպանուղուց կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Փրկարարական վտանգավոր գործողությունը տևել է ավելի քան 15 ժամ և ավարտվել գիշերը։  «Պակիստանի զինվորականները հաջողությամբ ավարտել են ծայրահեղ բարդ և դժվար գործողությունը։ Ծուղակում հայտնված բոլոր մարդիկ ապահով կերպով տարհանվել են և տեղափոխվել ապահով վայր»,- տարածած հայտարարությունում նշել է ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։  Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 23-ին։ Քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերի մեծ մասն արդեն իսկ ներկայացրել են քարոզարշավի առաջին օրվա իրենց ծրագրերը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Բնակիչների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 23-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 15705.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 7286.13 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 7270.76 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 1057.56 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader