ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսի 23-ին շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այդ մասին Կենտրոնական բանկը տեղեկացրել է տարածած հաղորդագրության միջոցով:

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:

Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 5000 դրամ է;

Մետաղը (հարգը արծաթ 9250 Քաշը 168,1 գ Տրամագիծը 63,0 մմ) Որակը` պրուֆ: Դրամաշուրթը` հարթ, համարակալված: Թողարկման քանակը 400 հատ:

ajax-loader