A view of the BW Lesmes tanker at Freeport, Texas, U.S., August 3, 2023, in this picture obtained by Reuters. Glenn Travis/via REUTERS

Սուեզի ջրանցքում երկու լցանավ է բախվել

 Սուեզի ջրանցքում բախվել է երկու լցանավ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել է ստուգման։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Բախվել են Կայմանյան կղզիների դրոշի տակ նավարկող Burri լցանավը և Սինգապուրի դրոշի տակ նավարկող BW Lesmes լցանավը, որը փոխադրում էր հեղուկացված բնական գազ։

Ըստ Reuters-ի՝ ջրանցքով նավարկությունը շարունակվում է սովորականի նման։

Սուեզի ջրանցքը աշխարհում ամենազբաղված ջրային ուղիներից մեկն է և Եվրոպայի ու Ասիայի միջև ամենակարճ ջրային ճանապարհը։ Աշխարհում ապրանքների շուրջ 12 %-ն անցնում է այս ջրանցքով։ 

ajax-loader