Լուրեր

Երևան-Մեղրի ճանապարհի վթարի դեպքով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում 2023 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ  ավտոպատահարի դեպքի առթիվ երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության ...

Կարդալ ավելին »

Երևանում կայացավ Binance Community Meetup-ը

Աշխարհի առաջատար կրիպտոբորսա Binance-ը Հայաստանում հանդիպում է կազմակերպել տեղացի օգտատերերի հետ՝ քննարկելու շուկայի միտումները, ներկայացնելու արված աշխատանքն ու արձագանքելու հայաստանցի օգտատերերի հարցերին ու առաջարկներին։ «Հայտնի է, որ Հայաստանը հանդիսանում է միջազգային ՏՏ մասնագետների հաբ, ինչպես նաև տեղական մասնագետներն են բավականին ուժեղ: Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ այստեղ եմ, ստացել եմ մեծ քանակությամբ նամակներ տարաբնույթ նախագծերից, որոնք զարգանում են, փորձում ...

Կարդալ ավելին »

Կապանի օդանավակայանից թռիչքներ են լինելու՝ անկախ Ադրբեջանի սադրանքներից. Սյունիքի մարզպետ

Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչեւ այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան եւ օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածով

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ...

Կարդալ ավելին »

Աշխատանք՝ զորացրված քաղաքացիներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է աջակցել պարտադիր զինվորական ծառայություն անցած անձանց, որոնք վերապատրաստվելու կամ աշխատանքի կարիք ունեն։ Այդ մասին նախարարությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 ...

Կարդալ ավելին »

Կրթական տարին կսկսվի նոր փոփոխություններով․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանում կրթական նոր տարին կմեկնարկի նոր փոփոխություններով․ փոփոխություններ կլինեն ոչ միայն ուսուցիչների դրույքաչափում, այլև աշակերտների գնահատման սանդղակում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրթական ոլորտի զարգացմանը միտված նոր չափորոշիչներ է սահմանել։  Այդ մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տարին կրթական փոփոխությունների տարի է։  «Խոսքը վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Քաջարանում «համով-հոտով» տոնում են Հայ կինոյի 100-ամյակը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Մշակույթի պալատի և «Քաջարան» կինոթատրոնի համատեղ ուժերով Քաջարանում կազմակերպվել է կինոցուցադրություն փոքրերի և մեծահասակների համար։ Ակդ մասին տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ինչպես արդեն գիտեք, այս տարի նշվում է Հայ կինոյի 100-ամյակը։ Հայաստանի բոլոր կինոթատրոններում այդ կապակցությամբ կազմակերպվում են կինոցուցադրություններ և Քաջարանը նույնպես միացավ այդ նախաձեռնությանը։ Օգոստոսի 18-ին Հայաստանի ...

Կարդալ ավելին »

«Մոսկվայի տունը» ՌԴ մայրաքաղաքի 876-ամյակի առթիվ Երևանում մարզերում կանցկացնի միջոցառումների շարք

Մոսկվայի 876-ամյակի առթիվ Երևանում և ՀՀ մարզերում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց ասուլիսի ընթացքում:  Մայրաքաղաքում և մարզերում  միջոցառումները կազմակերպելու է «Մոսկվայի տուն» կենտրոնը։ «Առաջին միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ «Գազպրոմի» դպրոցում բացելու ենք Մոսկվայի անկյունը։ Այնտեղ կներկայացվեն գրքեր Մոսկվայի պատմության վերաբերյալ և կունենան թեմատիկ խորագրեր՝ սպորտային Մոսկվա, թատերական ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն միասնական բյուջեի ձևավորումը և ՀՕՊ ֆինանսավորումը

ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2024 թ.-ի Համագործակցության միասնական բյուջեի ձևավորումը, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ֆինանսավորումը։ մասին հաղորդում է БелТА-ն՝ վկայակոչելով է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Նա նշել է, որ խորհրդի հիմնական օրակարգն արդեն ձևավորվել է։ Դրանում տեղ կգտնեն տնտեսական և հումանիտար հարցեր, ԱՊՀ-ի մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում շեշտել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:   Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:   Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ...

Կարդալ ավելին »
ajax-loader