Աշխատանք՝ զորացրված քաղաքացիներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է աջակցել պարտադիր զինվորական ծառայություն անցած անձանց, որոնք վերապատրաստվելու կամ աշխատանքի կարիք ունեն։ Այդ մասին նախարարությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Մասնագետները կներկայացնեն Ձեզ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում՝ Դուք կընդգրկվեք ծրագրում»,- նշված է տարածած հայտարարության մեջ։

ajax-loader