Հայաստանը և Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով, իսկ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Նախագահն ու Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատարը քննարկել են գործակցային հեռանկարները
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանի անկախացումից հետո մենք, շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի ...
Կարդալ ավելին »Եղեգնաձորում կատաղած շունը կծել է չորս երեխայի
Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից օգոստոսի 30-ին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, ժամը 16։36-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաև ...
Կարդալ ավելին »ԴԱՀԿ պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է ՌԴ
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր հարկադիր կատարող Դմիտրի Արիստովի հրավերով օգոստոսի 27-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, պատվիրակության կազմում են Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Աշոտ Ավագյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը։ Մոսկվայում Արսեն Մնացականյանը և Դմիտրի Արիստովը քննարկել են ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ...
Կարդալ ավելին »Տեղատարափը հեղեղել է Թբիլիսիի փողոցները
Թբիլիսիում երկար ժամանակ չդադարող տեղատարափը հեղեղել է փողոցները, տապալել ծառեր։ Ողջ գիշերվա ընթացքում մաքրման աշխատանքներ են անցկացվել: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալի հետ անձամբ է ծանոթացել մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքներին։ Քաղաքապետի խոսքով՝ նման առատ տեղումներ Վրաստանի մայրաքաղաքում վաղուց չեն եղել։ Կալաձեն նշել է, որ տեղատարափը խնդիրներ է ստեղծել Գլդանիի, Դիդուբեի շրջաններում, ...
Կարդալ ավելին »44-օրյայի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որ ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենք գործածելուց
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպաները պայմաններ են ստեղծել, որպեսզի ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց: Այդ մասին տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, ...
Կարդալ ավելին »Սևանցի մարզիկները մրցանակներով են վերադարձել Աբխազիայի միջազգային մրցաշարից
Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան մեծ կազմով մեկնել էր Աբխազիա՝ մասնակցելու օգոստոսի 25-28-ն անցկացվող միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին ավելի քան 400 մարզիկ։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաներ Ռազմիկ Շուշանյանը և Հովսեփ Ղարիբյանը` մարզիչ Էդգար Ղարիբյանի գլխավորությամբ, մրցաշարի մասնակիցների թվում էին: Սևանցի մարզիկները ֆիզիկական և կամային որակների շնորհիվ գրանցել են լավագույն արդյունքներ: Ռազմիկ Շուշանյանը դարձել է առաջնության ...
Կարդալ ավելին »Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար շտաբ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն օրհասական է, արդեն մեկ ամսից ավելի է՝ այն հնարավոր չի լինում իրականացնել: Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն՝ ընդգծելով, որ Կոռնիձորի սահմանային հատվածում օգոստոսի 30-ին բացվել է շտաբ, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման ...
Կարդալ ավելին »Բաղրամյան-Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի պուրակի ստորգետնյա շինությունն օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի փետրվարի 12-ին «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի ...
Կարդալ ավելին »