Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 30-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։