Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան մեծ կազմով մեկնել էր Աբխազիա՝ մասնակցելու օգոստոսի 25-28-ն անցկացվող միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին ավելի քան 400 մարզիկ։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաներ Ռազմիկ Շուշանյանը և Հովսեփ Ղարիբյանը` մարզիչ Էդգար Ղարիբյանի գլխավորությամբ, մրցաշարի մասնակիցների թվում էին:
Սևանցի մարզիկները ֆիզիկական և կամային որակների շնորհիվ գրանցել են լավագույն արդյունքներ:
Ռազմիկ Շուշանյանը դարձել է առաջնության առաջին մրցանակակիր, իսկ Հովսեփ Ղարիբյանը գրավել է մրցանակային երկրորդ տեղը:
«Սևանցի մրցանակակիրները վերադառնում են մեդալներով` ավելացնելով իրենց մրցանակների զինանոցը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մարզիչ Էդգար Ղարիբյանին, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակազմին և սևանցիներին՝ մարզական ևս մեկ հաղթանակի առթիվ»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։