Լուրեր

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Համաձայն հրամանի՝ 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից: ԿԳՄՍՆ-ն ...

Կարդալ ավելին »

Վերաարտահանման հնարավոր սահմանափակումները ՀՆԱ-ի վրա կարող են ունենալ 0,24 տոկոս ազդեցություն. Քերոբյան

Սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն: Այդ մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին: Հայաստանում նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպը պատգամավորը կապեց հիմնականում արտաքին ժամանակավոր գործոնների հետ՝ նկատելով, որ երկրորդ կիսամյակում նկատվում ...

Կարդալ ավելին »

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ

ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։ Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։   «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը

Սեպտեմբերի 5-ին մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ԳԹԿ անձնական համարները դիմորդները պետք է ստանան այն բուհերից, որտեղ դիմում են:

Կարդալ ավելին »

Պետական և մասնավոր հատվածում օրենքով կստեղծվի հեռավար աշխատանքի հնարավորություն

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նոր նախագծի, որով Հայաստանում կարգավորվում է հեռավար աշխատանքը՝ պետական թե մասնավոր հատվածում հեռավար աշխատանքի հնարավորություն կստեղծվի: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Այս պահին օրենքում կա կարգավորում հեռավար աշխատանքի համար, սակայն դա վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակների ժամանակահատվածին: Փոխնախարարը ...

Կարդալ ավելին »

6 ամիս` Միջազգային տիեզերակայանում. SpaceX-ի Crew-6-ի տիեզերագնացները վերադարձան են Երկիր

NASA-ի SpaceX’s Crew-6 առաքելության չորս տիեզերագնացները հաջողությամբ վերադարձել են Երկիր՝ ավարտելով իրենց առաջին երկարատև տիեզերական թռիչքը Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), տեղեկացնում է Space.com-ը: Սթիվեն Բոուենը և Ուորեն Հոբուրգը (NASA), Սուլթան Ալ Նեյադինը (ԱՄԷ) և Անդրեյ Ֆեդյաևը (Ռուսաստան) Endeavour սարքով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի Ջեքսոնվիլի ափերի մոտ այսօր ժամը (GMT) 04։17-ին (Երևանի ժամանակով 08։17)։  Չորսից տիեզերագնացներից միայն Սթիվեն Բոուենն էր նախկինում ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 05-09-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 15824.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 7279.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7452.76 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 1063.41 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader