JACKSONVILLE, FLORIDA - SEPTEMBER 04: Roscosmos cosmonaut Andrey Fedyaev, NASA astronauts Warren "Woody" Hoburg and Stephen Bowen and UAE (United Arab Emirates) astronaut Sultan Alneyadi are seen inside the SpaceX Dragon Endeavour spacecraft onboard the SpaceX recovery ship MEGAN shortly after having landed in the Atlantic Ocean on September 4, 2023 off the coast of Jacksonville, Florida. The four are returning after nearly six months in space as part of Expedition 69 aboard the International Space Station. (Photo by Joel Kowsky/NASA via Getty Images)

6 ամիս` Միջազգային տիեզերակայանում. SpaceX-ի Crew-6-ի տիեզերագնացները վերադարձան են Երկիր

NASA-ի SpaceX’s Crew-6 առաքելության չորս տիեզերագնացները հաջողությամբ վերադարձել են Երկիր՝ ավարտելով իրենց առաջին երկարատև տիեզերական թռիչքը Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), տեղեկացնում է Space.com-ը:

Սթիվեն Բոուենը և Ուորեն Հոբուրգը (NASA), Սուլթան Ալ Նեյադինը (ԱՄԷ) և Անդրեյ Ֆեդյաևը (Ռուսաստան) Endeavour սարքով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի Ջեքսոնվիլի ափերի մոտ այսօր ժամը (GMT) 04։17-ին (Երևանի ժամանակով 08։17)։  Չորսից տիեզերագնացներից միայն Սթիվեն Բոուենն էր նախկինում եղել տիեզերքում։

«Երբ մենք այստեղ հայտնվեցինք վեց ամիս առաջ, դա նոր փորձառություն էր բոլորիս համար, – Բոուենն ասել էր հինգշաբթի (օգոստոս 31-ին) ՄՏԿ-ում կազմակերպված հրաժեշտի կարճ արարողության ժամանակ,- Ես եղել էի տիեզերքում, բայց երբեք չէի եղել երկարատև առաքելության մեջ: Սա բացարձակապես անհավատալի փորձառություն էր»:

Crew-6 առաքելությունը մեկնարկել էր մարտի 2-ին և տևել է 186 օր, որի ընթացքում անձնակազմի անդամները ՄՏԿ-ում ծառայել են որպես Expedition 68-ի և Expedition 69-ի թռիչքային ինժեներներ:

Ի սկզբանե պլանավորված էր, որ նրանք Երկիր կվերադառնան կիրակի առավոտյան (սեպտեմբերի 3-ին), սակայն եղանակային վատ պայմանների պատճառով նրանք մեկ օր ավելի են մնացել ուղեծրում:

SpaceX Crew-6.JPG (20 KB)

«Դա, անշուշտ, կյանքում մեկ անգամ տրվող փորձառություն էր և իսկական պատիվ վեց անհավանական կարճատև ամիսներ անցկացնել՝ ապրելով և աշխատելով այս անհավատալի ուղեծրային ֆորպոստում։ Կարծում եմ, որ մենք շատ բան արեցինք»,- նույն արարողության ժամանակ ասել էր Ուորեն Հոբուրգը:

Սուլթան Ալ Նեյադինի համար այս թռիչքը ոչ միայն առաջինն էր, այլև առաջին երկարատև արշավը ազգությամբ արաբ տիեզերագնացի կողմից, որն ԱՄԷ-ից է: Նրանից առաջ 2019-ին Հազզա Ալ Մանսուրին կարճատև, մեկշաբաթյա առաքելություն էր կատարել տիեզերքում: Իսկ առհասարակ առաջին արաբը (Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան Ալ Սաուդը) NASA-ի տիեզերանավով տիեզերք է թռել 1985-ին:

«Ես մի վայրից եմ, որտեղ մարդկանց մասնակցությամբ տիեզերական թռիչքները դադարեցվել էին ավելի քան 30 տարի, և ես ասես զգում էի, որ պարտավոր եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում տիեզերակայանի հետ: Կարծում եմ, որ դա փոքր խթան էր մեր տարածաշրջանում ոգևորություն տարածելու համար»,- իր հերթին ասել էր Սուլթան Ալ Նեյադինը:

Անդրեյ Ֆեդյաևն այս առաքելությանը մասնակցել է NASA-ի և «Ռոսկոսմոս»-ի միջև փոխանակման համաձայնագրի շրջանակում։

Միջազգային տիեզերակայանի Expedition 69 առաքելությունն այժմ շարունակում են  NASA-ի տիեզերագնացներ Ֆրենկ Ռուբիոն և Ժասմին Մողբելին, Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Անդրեաս Մոգենսենին, Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Սատոշի Ֆուրուկավան և «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպիևը, Դմիրի Պետելինը և Կոնստանտին Բորիսովը։ 

ajax-loader