Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ապահովել ԿԽՄԿ կանոնավոր և անարգել հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը։ ԿՄԽԿ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների»։ Եվրոպայի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջազգային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։ Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ...
Կարդալ ավելին »ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։
Կարդալ ավելին »Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան․ վարորդը վիրավորվել է
Ադրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով։ Շտապօգնության մեքենայի գնդակոծման պատճառով վիրավորվել է վարորդը, որը չի կարողացել դիակները տեղափոխել Ստեփանակերտ։ ❗️Around 5:00, the ambulance of the Stepanakert's morgue, ...
Կարդալ ավելին »Բոտերի բանակների դեմ․ Իլոն Մասկը մտադիր է վճարովի դարձնել X-ը
X սոցիալական ցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է հարթակը վճարովի դարձնել։ Ինչպես տեղեկացնում է CNBC-ն, այս հայտարարությունը գործարարն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Մասկի խոսքով՝ սոցցանցից օգտվելու համար սահմանվող ամսական վճարը կլինի «փոքր» և կներդրվի «բոտերի բանակների» դեմ պայքարելու համար։ Գործարարն ասել է, որ X-ից ամսական օգտվում է 550 միլիոն մարդ, որոնք ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ն օգոստոսին 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերել է չգրանցված աշխատողներ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 108 հարկ վճարողի մոտ արձանագրել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 67 մլն դրամի չափով տուգանք: Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն այստեղ:
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ դեռևս արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։ Միաժամանակ, ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային ...
Կարդալ ավելին »Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ ամբողջությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին։ Ներկայացնում ենք վարչապետի աշխատակազմից տրամադրված ուղերձն ամբողջությամբ․ «Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ: ...
Կարդալ ավելին »Ավերածություններ Արցախում՝ թշնամու հրետակոծության հետևանքով
Ադրբեջանը Ստեփանակերտում թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ` կրակելով բնակելի շենքերի ուղղությամբ։ Տեսանյութը տեղադրել է Սիրանույշ Սարգսյանը թիթերյան իր էջում։ «Սա մեր կողքին գտնվող շենք է, որի մերձակայքում ռազմական թիրախ չկա»,-գրել է նա: Ավելի վաղ հայտնել ենք, որ Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»: Նշենք, որ հրետակոծվում ...
Կարդալ ավելին »Բաքուն ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ զգուշացրել է ռուսական զորախմբին․ Զախարովա
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին: Այս մասին Թելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»,- ասել է նա։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Բաքուն սկսել է «լոկալ ...
Կարդալ ավելին »