Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 108 հարկ վճարողի մոտ արձանագրել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 67 մլն դրամի չափով տուգանք:
Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն այստեղ: