Լուրեր

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այդ մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Երևան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: 16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է:

Կարդալ ավելին »

Ստեփանակերտի 5 բենզալցակայաններում անվճար վառելիք կտրամադրվի

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները: Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում  հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար ...

Կարդալ ավելին »

Հայ հաճախորդները Revolut Lite-ի միջոցով փոխանցել են 100 մլն դրամ

Revolut-ը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը կպահպանի Revolut Lite հավելվածի միջոցով իրականացվող բանկային եւ քարտային փոխանցումների զրոյական միջնորդավճարը։ Հոկտեմբերի 1-ից Revolut-ին չպատկանող բանկային հաշիվներին փոխանցումների միջնորդավճարը կկազմի 1%, քարտային հաշիվներին՝ 3%: Revolut-ի հաճախորդների միջեւ փոխանցումները կիրականացվեն առանց միջնորդավճարի։ «Զրոյական միջնորդավճարի ժամկետը երկարաձգելու որոշումը մեր պատասխանն է Հայաստանում հաճախորդների աճող բազային, որը հասել է մի քանի հազար մարդու՝ ամեն շաբաթ ...

Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարը տեսակցել է ԼՂ-ից տեղափոխված 13-ամյա տղային․ վիճակը կայուն ծանր է

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 24-ին Հայաստան տեղափոխված 13-ամյա տղային։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։ Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է նախարարության հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում

9 ամսվա արդյունքներով Հայաստանում էապես կկրճատվեն մաքսային եկամուտները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Որպես հիմնական պատճառ ՊԵԿ նախագահը նշել Է ԵԱՏՄ-ում որոշակի փոփոխությունները և միջազգային պատժամիջոցների հետ կապված խստացումները: Այս առումով նա որպես օրինակ նշել է ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը, ինչը էապես կնվազեցնի մաքսային մարմինների կողմից հավաքագրված ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում նախագահի ընտրությունը տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը

Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը, հայտնել է ընտրական հանձնաժողովը:  Սպասվում է, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսին կվերընտրվի երրորդ ժամկետով։   68-ամյա Սիսին կարող է առաջադրվել երրորդ ժամկետով՝ շնորհիվ 2019 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների, որոնք ավելացրել են նախագահական ժամկետների տեւողությունը՝ չորսից մինչեւ վեց տարի։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 23-ին, իսկ երկրորդ փուլի դեպքում վերջնական արդյունքները կհայտարարվեն ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

 Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ ...

Կարդալ ավելին »

Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է

2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել: Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն: Համաձայն տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։ 2023 թվականի 8 ամսում Թուրքիա է արտահանվել գրեթե ...

Կարդալ ավելին »
ajax-loader