ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ աղբյուրի՝ 2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն ...
Կարդալ ավելին »Լուրեր
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործակցել Արցախից բռնի տեղահանված մասնագետների հետ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է գործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ: Այդ մասին հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը: «Քաղաքաշինության կոմիտեի թափուր հաստիքներին ծանոթանալու համար շինարարները, ճարտարապետները, ճարտարագետները, տեխնիկական հսկողները, փորձաքննություն իրականացնողները և քաղաքաշինական գործունեության այլ տեսակներով զբաղվող մասնագետները կարող են այցելել կոմիտեի պաշտոնական կայք՝ www.minurban.am/hy/vacancies: Հետաքրքրված անձինք կարող են նաև զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին՝ 011 621 735, ...
Կարդալ ավելին »«Անիվ-ոտքերով» ռոբոտը կապահովի արտադրությունների անվտանգությունը
Շվեյցարական Ascento ընկերությունը ներկայացրել է Ascento Guard անվտանգության ռոբոտը, որն ունի տարբերվող դիզայն՝ «անիվ-ոտքերով» և գրեթե մարդակերպ «դեմքով»։ Ռոբոտը նախագծված է հսկելու մեծ բաց տարածքներ, որոնք ուղղված են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են արտադրությունը, տվյալների կենտրոնները, դեղագործական արտադրությունը և պահեստները: Ascento Guard-ի եզակի բանաձևը թույլ է տալիս ճշգրիտ տեղաշարժվել տարբեր մակերեսների վրա: Ռոբոտը հագեցած է հսկողության համար ջերմային և ինֆրակարմիր տեսախցիկներով ...
Կարդալ ավելին »Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ Այդ մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության կառավարությունը: Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց: 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորումը կաջակցի ԿԽՄԿ-ին, որն աշխատում է վիրավորներին ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև
Հանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 5-ի գիշերը, իսկ շրջանների զգալի մասում հոկտեմբերի 2-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիրդոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ը ցերեկային ...
Կարդալ ավելին »2024-ին կանխատեսում ենք 7% տնտեսական աճ․ ֆինանսների նախարար
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանում տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ։ «Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ այս տարվա ընթացքում. հունվար-օգոստոսին գրանցվել է 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7%-ի շրջանակում եւ ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել: 2024թ. եւս թիրախավորում ենք ապահովել ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 717 280. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:
Կարդալ ավելին »Եվս մեկ օգնական․ ChatGPT-ն արդեն համացանցում է
ChatGPT չաթբոտը այժմ կարող է օգտագործել ինտերնետը՝ օգտատերերին աղբյուրների հղումներով համապատասխան տեղեկություն տրամադրելու համար: Վեբ զննման գործառույթի ավելացմամբ՝ ChatGPT տվյալների բազան չի սահմանափակվի 2021-ի սեպտեմբերով։ Սկզբում այս տարբերակը հասանելի կլինի միայն Plus և Enterprise տարբերակների սեփականատերերին, իսկ ավելի ուշ կտարածվի բոլոր օգտատերերի համար, նշել են մշակողները։ «Գործառույթն օգտակար է այն առաջադրանքների համար, որոնք պահանջում են արդի տեղեկատվություն, օրինակ՝ օգնել տեխնիկական ...
Կարդալ ավելին »«Ղարաբաղ Տելեկոմի» համարները կշարունակեն գործել Հայաստանում
«Ղարաբաղ Տելեկոմի» հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։ Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից ու Արցախի հայաթափումից հետո «Ղարաբաղ Տելեկոմի» գործունեությունն Արցախում կսահմանափակվի:
Կարդալ ավելին »Զբոսաշրջության ռեկորդային աճ՝ Դուբայում. այցերը գերազանցել են նախաքովիդյան ցուցանիշերը
2023-ին Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։ Առաջին կիսամյակում քաղաքն ընդունել է ռեկորդային՝ 8,55 միլիոն այցելուի․ 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 8,36 միլիոն էր։ էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ՝ տարեկան 20%-ով, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված շարժվում է «Դուբայի տնտեսական ծրագիր 2033»֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։ Դեպի ...
Կարդալ ավելին »