Եվս մեկ օգնական․ ChatGPT-ն արդեն համացանցում է

ChatGPT չաթբոտը այժմ կարող է օգտագործել ինտերնետը՝ օգտատերերին աղբյուրների հղումներով համապատասխան տեղեկություն տրամադրելու համար:

Վեբ զննման գործառույթի ավելացմամբ՝ ChatGPT տվյալների բազան չի սահմանափակվի 2021-ի սեպտեմբերով։

Սկզբում այս տարբերակը հասանելի կլինի միայն Plus և Enterprise տարբերակների սեփականատերերին, իսկ ավելի ուշ կտարածվի բոլոր օգտատերերի համար, նշել են մշակողները։

«Գործառույթն օգտակար է այն առաջադրանքների համար, որոնք պահանջում են արդի տեղեկատվություն, օրինակ՝ օգնել տեխնիկական հետազոտություններին, լավագույն մոդելի հեծանիվ ընտրել կամ արձակուրդ պլանավորել»,– ասվում է OpenAI-ի հայտարարության մեջ:

Likeweb-ի վերլուծաբանները հայտնել են, որ օգոստոսին ամբողջ աշխարհում չաթ-բոտի օգտագործումը նվազել է 3%-ով, իսկ կայքում անցկացրած ժամանակը 8,7 րոպեից նվազել է մինչև 7 րոպե։

ajax-loader