Լուրեր

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. մոտ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Մասկատում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա ալ Հարիսի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավելի փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-Ն իր ուսուսմնաարտադրական բազաները որպես կեցավայր է տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին

Երևանի պետական համալսարանը, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում: Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, Բյուրականի ուսումնաարտադրական բազայում արդեն տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ «Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սննդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ

Հայաստանում 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշվում է, որ 2022 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 17.4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.4%-ով և կազմել 197,258 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19.2%-ով և կազմել 289,842 դրամ։

Կարդալ ավելին »

Google-ն HP-ի հետ նոութբուքերի կարտադրի Հնդկաստանում

Ամերիկյան Google ընկերությունը Hewlett Packard Inc (HP) տեխնոլոգիական կորպորացիայի հետ համատեղ Հնդկաստանում կսկսի Chromebook դյուրակիր համակարգիչների արտադրությունը։ Այս մասին հայտնել է Google-ի մայր ընկերության Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը։ «HP-ի հետ միասին մենք կսկսենք Chromebook-ի արտադրությունը Հնդկաստանում. սրանք այս մոդելի առաջին նոութբուքերն են, որոնք կարտադրվեն Հնդկաստանում և հասանելի կդարձնեն էժան և անվտանգ համակարգիչները հնդիկ դպրոցականների և ուսանողների համար»,- գրել ...

Կարդալ ավելին »

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն աճել է 21,13 միլիարդ դոլարով․ Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 21.13 միլիարդ դոլարով: Այդ մասին ասվում է Bloomberg-ի հրապարակած Bloomberg Billionaires Index-ում, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Lukoil-ի հիմնադիր Վագիթ Ալեքպերովը վաստակել է 6.4 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 21.8 միլիարդ դոլարի, իսկ NLMK-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն ավելացել ...

Կարդալ ավելին »

Genocide Watch․ աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի անց աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն։ Այդ մասին նշված է Genocide Watch-ում հրապարակված հոդվածում։ Ըստ հոդվածի՝ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ ...

Կարդալ ավելին »

Ստեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար

Արցախից բռնի տեղահանված եւ աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, Հայաստանում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտել են, որ հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում եւ կառաջարկվի համապատասխան աշխատանք: «Այն գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ...

Կարդալ ավելին »

Լարսում ավելի քան 600 բեռնատար է հերթում կանգնած

Ավելի քան 600 բեռնատարներ են կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Օգոստոսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի դրությամբ, Վերին Լարս անցակետով դեպի Վրաստան անցնելուն 610 ծանր մեքենա է սպասում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ հերթում մինչև 700 ծանր բեռնատար է եղել։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader