Լուրեր

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել  էլեկտրոնների և լույսի բնույթի ուսումնասիրության համար  

Ֆիզիկայի բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է  ֆրանսիական ծագմամբ ամերիկացի Պիեռ Ագոստինին, հունգարաավստրիացի գիտնական Ֆերենց Կրաուսին և ֆրանսիացի հետազոտող Անն Լ’Յուիլիեին: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան։     Ըստ ակադեմիայի՝ մրցանակը շնորհվել է «այն փորձարարական մեթոդների համար, որոնք առաջացնում են ատտովայրկյանային լուսային իմպուլսներ՝ նյութի մեջ էլեկտրոնների շարժումն ուսումնասիրելու համար»։     Ինչպես պարզաբանվում է մամուլի տեղեկագրում, մարդն արագ տեղի ունեցող իրադարձություններն ընկալում ...

Կարդալ ավելին »

Արագածոտնում Արցախից 3017 բռնի տեղահանված կա

Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը  3017 է: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: «Նրանցից 478-ը հյուրանոցներում ու հյուրատներում է,  2539-ը՝ բնակարաններում և սեփական տներում: Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է, նրանցից  390-ը հյուրատներում և հյուրանոցներում է, իսկ բնակարաններում, սեփական տներում՝  1915 մարդ է: ...

Կարդալ ավելին »

Բանգկոկում 14-ամյա դեռահասի կողմից իրականացված հրաձգության հետևանքով կա 3 զոհ

Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ 14-ամյա կասկածյալը ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգկոկի Siam Paragon շքեղ առևտրի կենտրոնում։ Կրակոցներ լսելուց հետո մարդիկ սկսել են փախչել առևտրի կենտրոնից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ 14-ամյա պատանին հարցաքննվում է։ Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թավիսինը միջադեպից հետո գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ ...

Կարդալ ավելին »

ԿԲ․ թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 03-10-23

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 11.24 դրամով և կազմել 413.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 9.24 դրամով և կազմել 433.09 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 4.17 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.57 դրամով և կազմել 498.54 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

ՊԲ հրամանատարի տեղակալը 2020-ի հոկտեմբերին խաբեությամբ դադարեցրել է զինծառայությունը. Դատախազություն

Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար  625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի   դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար  924: «Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն ...

Կարդալ ավելին »

Mercedes-ի և Mastercard-ի համատեղ մատնահետքի վճարման համակարգ` Գերմանիայում

Mastercard-ը համագործակցում է Գերմանիայում Mercedes-Benz-ի հետ՝ Mercedes-ի վարորդների համար ավտոմեքենայի ներսում վճարումների նորարարական համակարգ ներկայացնելու համար: Այս համագործակցությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտագործել ներկառուցված մատնահետքի սենսորը իրենց մեքենաներում` թվային գործարքներ իրականացնելու ավելի քան 3600 սպասարկման կայաններում ողջ Գերմանիայում: Այս բեկումնային գործընկերությունը նշում է Mercedes-Benz-ը որպես աշխարհում առաջին ավտոարտադրողը, որն իր մեքենաներում ինտեգրել է Mastercard’s Card on File for Commerce հարթակների ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հոկտեմբերի 3-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.80%-ով և կազմել 11,095,252.44 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.41%-ով և կազմել 27,585.72 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 3.12%-ով և կազմել 1,666.09 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.060400871 (-1.71%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.44%-ով և կազմել 242.60 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.00879487 ...

Կարդալ ավելին »

Անդրադարձ է կատարվել բնապահպանական հարկին՝ մեքենա ներմուծելիս. ՊԵԿ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այd մասին հայտնում են ՊԵԿ-ից:  Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին: Խորհրդի նիստի օրակարգում ...

Կարդալ ավելին »

BBC. Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ օրերս կարող է հասնել 120 հազարի։ Սա մոտավորապես համապատասխանում է հայկական անկլավի ողջ բնակչությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին, գրում է BBC-ն։ Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած և վախեցած մարդկանց հսկայական ամբոխ է հավաքվել Հայաստանի գրանցման կենտրոններում, որտեղ ընդունում են փախստականներին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader