ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.29%-ով և կազմել 33002.38 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.37%-ով և կազմել 4229.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.87%-ով և կազմել 13059.47 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...
Կարդալ ավելին »Լուրեր
Եվրոպական ինդեքսներ. 04-10-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 15085.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 6997.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 7470.16 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 993.74 կետ:
Կարդալ ավելին »Սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անող քաղաքացու գործը դատախազն ուղարկել է դատարան
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Խ.Հ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է իշխանությունը զավթելուն և ռազմական հեղաշրջում կատարելու միջոցով սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսները նվազել են․ 03-10-23
Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.64%-ով և կազմել 31237.94 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.68%-ով և կազմել 2275.47 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3110.48 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.69%-ով և կազմել 17331.22 կետ:
Կարդալ ավելին »Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել էլեկտրոնների և լույսի բնույթի ուսումնասիրության համար
Ֆիզիկայի բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիական ծագմամբ ամերիկացի Պիեռ Ագոստինին, հունգարաավստրիացի գիտնական Ֆերենց Կրաուսին և ֆրանսիացի հետազոտող Անն Լ’Յուիլիեին: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան։ Ըստ ակադեմիայի՝ մրցանակը շնորհվել է «այն փորձարարական մեթոդների համար, որոնք առաջացնում են ատտովայրկյանային լուսային իմպուլսներ՝ նյութի մեջ էլեկտրոնների շարժումն ուսումնասիրելու համար»։ Ինչպես պարզաբանվում է մամուլի տեղեկագրում, մարդն արագ տեղի ունեցող իրադարձություններն ընկալում ...
Կարդալ ավելին »Արագածոտնում Արցախից 3017 բռնի տեղահանված կա
Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: «Նրանցից 478-ը հյուրանոցներում ու հյուրատներում է, 2539-ը՝ բնակարաններում և սեփական տներում: Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է, նրանցից 390-ը հյուրատներում և հյուրանոցներում է, իսկ բնակարաններում, սեփական տներում՝ 1915 մարդ է: ...
Կարդալ ավելին »Բանգկոկում 14-ամյա դեռահասի կողմից իրականացված հրաձգության հետևանքով կա 3 զոհ
Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ 14-ամյա կասկածյալը ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բանգկոկի Siam Paragon շքեղ առևտրի կենտրոնում։ Կրակոցներ լսելուց հետո մարդիկ սկսել են փախչել առևտրի կենտրոնից՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ 14-ամյա պատանին հարցաքննվում է։ Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թավիսինը միջադեպից հետո գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ ...
Կարդալ ավելին »ԿԲ․ թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ․ 03-10-23
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 11.24 դրամով և կազմել 413.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 9.24 դրամով և կազմել 433.09 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 4.17 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.57 դրամով և կազմել 498.54 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »ՊԲ հրամանատարի տեղակալը 2020-ի հոկտեմբերին խաբեությամբ դադարեցրել է զինծառայությունը. Դատախազություն
Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում ...
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ
Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար 924: «Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն ...
Կարդալ ավելին »