ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն, և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Իրանի ԳՇ պետ
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ինչպես տեղեկացնում է mehrnews-ը, գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը: Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում ...
Կարդալ ավելին »Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...
Կարդալ ավելին »2023-ին ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրը 2 մլրդ 90 մլն դրամ է
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ներդրումային ծրագրի շրջանակում ավարտվում է 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ ՀԿԵ-ից հայտնել են, որ միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի եւ Լոռու մարզերի, ինչպես նաեւ Երեւանի 14,3 կմ ճանապարհահատվածները: Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն իրականացնում է ֆինանսական շուկաների մշտադիտարկում
Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ԿԲ-ից հայտնել են, որ շարունակում են իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում: «Անհրաժեշտության դեպքում կկիրառվի ԿԲ գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ...
Կարդալ ավելին »Ստեղծվել է Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը
«Սարեր» մշակութային կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը: Այն փոխանցվելու է Երևանի պատմության թանգարանին և տեղադրվելու է բնօրինակի կողքին՝ թանգարանի մշտական ցուցադրությունում։ «Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով նրանց հնարավորություն տալ պատկերացում կազմել արվեստի գործերի մասին»,-նշում է «Խոսող կտավներ» ...
Կարդալ ավելին »Վենետիկի մոտ ավտոբուսի վթարը 21 մարդու կյանք է խլել
Վենետիկի մերձակայքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Եվս 18 մարդ վիրավոր է։ Ավտոբուսն ընկել է կամրջից և սկսել այրվել։ Այդ մասի նհաղորդում է BBC-ն։Ավտոբուսը բախվել-անցել է արգելապատնեշի միջով և մխրճվել երկաթգծի ռելսերի մեջ Մեստրեի շրջանում, որը կամրջով կապված է Վենետիկին։ Վենետիկի քաղաքապետը տեղի ունեցածը բնութագրել է որպես «ահռելի ողբերգություն», «ապոկալիպտիկ տեսարաններ»։Ենթադրվում է, որ ավտոբուսը ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Կցանկանայի հանրայնորեն ասել` Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ...
Կարդալ ավելին »ԵՆԲ Գլոբալը 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար
ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, «Թիրախավորված աշխատանք» վարկը կաջակցի Երևանից դուրս գործող ձեռնարկությունների, կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և կանաչ նախագծերի ֆինանսավորմանը: «Շահառուների վրա ազդեցություն». այս վարկից կօգտվի 1200 ձեռնարկություն, ինչի արդյունքում ակնկալվում է 1500 աշխատատեղի ստեղծում։ «Համալիր մոտեցում». ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվության ...
Կարդալ ավելին »