Լուրեր

Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի: Ուժը կորցրած ճանաչել ...

Կարդալ ավելին »

Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր սպառազինությունները

Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր պաշտպանական արտադրանքը՝ Եվրոպայում եւ ՆԱՏՕ-ում ծախսերի աճի եւ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, իսկ տարածաշրջանային համաձայնագրերը ԱՄՆ միջնորդությամբ հանգեցրել են գործարքների թվի ավելացման, գրել է Bloomberg-ը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մոտ 61 երկիր իսրայելական արտադրության սպառազինություններ եւ զինամթերքներ գնելու թույլտվություն է ստացել (2020թ. այդ երկրների թիվը 42 էր)։ 56 միավոր դրոնների ձեռքբերման թույլտվություն է ...

Կարդալ ավելին »

Հայ-ռուսական համալսարանը հայտարարում է մրցույթ. կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար՝ Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների ամբիոն Հայոց լեզվի և գրականության ամբիոն Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն Էլեկտրոնային տեխնիկայի նյութերի և կառուցվածքների տեխնոլոգիաների ամբիոն Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն Լրագրության ամբիոն Կինոյի և հեռուստատեսության ամբիոն Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն Համակարգային ծրագրավորման ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 95 տոկոսը հաշվառվել է

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց  թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100  հազար 625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ փոփոխվել է հաշվառվածների թիվը. այն 95 հազար 711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը: Հաշվառվածների մեջ գերակշռում են երեխաները: ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանը Կապանի լեռնահարստացման կոմբինատի նոր տնօրենի հետ քննարկել է ձեռնարկությունում առկա վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Այդ մասին  հայտնում են ՏԿԵՆ-ից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն, և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, ...

Կարդալ ավելին »

Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Իրանի ԳՇ պետ

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ինչպես տեղեկացնում է mehrnews-ը, գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը:     Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում ...

Կարդալ ավելին »

Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...

Կարդալ ավելին »

2023-ին ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրը 2 մլրդ 90 մլն դրամ է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ներդրումային ծրագրի շրջանակում ավարտվում է 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ ՀԿԵ-ից հայտնել են, որ միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի եւ Լոռու մարզերի, ինչպես նաեւ Երեւանի 14,3 կմ ճանապարհահատվածները: Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն իրականացնում է ֆինանսական շուկաների մշտադիտարկում

Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ԿԲ-ից հայտնել են, որ շարունակում են իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում: «Անհրաժեշտության դեպքում կկիրառվի ԿԲ գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։  Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ...

Կարդալ ավելին »
ajax-loader