Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների պաշտոնների տեղակալման համար՝
- Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոն
- Զբոսաշրջության և ծառայությունների ոլորտների ամբիոն
- Հայոց լեզվի և գրականության ամբիոն
- Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն
- Էլեկտրոնային տեխնիկայի նյութերի և կառուցվածքների տեխնոլոգիաների ամբիոն
- Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոն
- Լրագրության ամբիոն
- Կինոյի և հեռուստատեսության ամբիոն
- Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
- Համակարգային ծրագրավորման ամբիոն
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 3-ը ներառյալ հետևյալ հասցեով՝ Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Հայ-Ռուսական համալսարան, 2-րդ հարկ, 213 սենյակ (ՀՌՀ Կադրերի բաժին)
Մանրամասն մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ ՀՌՀ կայքում https://rau.am/event/konkurs-rau-2023 կամ զանգահարել (012) 26-04-19 հեռախոսահամարով: