Լուրեր

Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ...

Կարդալ ավելին »

Աշխարհի տարբեր ղեկավարներ դատապարտել են Գազայի հիվանդանոցի պայթյունը, Իրանը սուգ է հայտարարել

Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ազգային անվտանգության թիմին հրահանգել է շարունակել տեղեկատվության հավաքումը՝ պարզելու, թե «կոնկրետ ինչ է տեղի ունեցել»։ «Միացյալ Նահանգները միանշանակ հանդես է գալիս հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց ...

Կարդալ ավելին »

Աշուն է, անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 18-ի  ցերեկը, հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։ Մարզերում հոկտեմբերի 18-ի  ցերեկը, հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ ...

Կարդալ ավելին »

Ներմուծող ընկերություններն իրենք կընտրեն լաբորատորիան փորձաքննության համար․ ԱԺ հանձնաժողովը քննարկեց նախագիծը

Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։ «Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ Մասնավորապես` սահմանել իրավակարգավորում, համաձայն որի սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող ...

Կարդալ ավելին »

Երկնաքարերի բեկորներով․ iPhone 15 Pro/Max-ի բացառիկ շարքը

Դուբայում գործող Caviar International ապրանքանիշը, որը մասնագիտացած է էլեկտրոնիկայի և աքսեսուարների բացառիկ նմուշների արտադրության մեջ, թողարկել է սմարթֆոնների բացառիկ շարք՝ նվիրված այլմոլորակային կյանքին: Նոր շարքը ներառում է iPhone 15 Pro/Max սմարթֆոնների երեք տարբերակ, որոնցից ֆլագմանայինը կոչվել է Alien և զարդարված է երկնաքարի փոքրիկ բեկորներով։ Caviar ընկերության PR բաժնի ներկայացուցիչ Անա Ալ Հոսանին ասել է, որ ընկերությունը որոշել է սմարթֆոնների նախագծման ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա Անիմացիոն կինոարվեստի «ՌեԱնիմանիա» փառատոնը

Հոկտեմբերի 22-28-ը Երևանում տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանից հայտնում են, որ «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը Հայաստանում սկիզբ է դրել անիմացիոն կինոարվեստի  զարգացմանը, դարձել հարթակ Հայաստանում և արտերկրում անիմացիոն ոլորտի առաջխաղացման համար։ Այս տարի փառատոնը նշում է հիմնադրման 15-ամյակը և նվիրված է հայկական անիմացիոն կինոյի 85-ամյակին: «ՌեԱնիմանիան», ինչպիսին և ստեղծվել է ...

Կարդալ ավելին »

Cointelegraph․ Չինաստանը սահմանափակում է AI մոդելների կանոնները

Չինաստանը ներկայացրել է գեներատիվ արհեստական ​​բանականության ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության կանոնների նախագիծ։ Դրանք ներառում են մոդելների պատրաստման համար օգտագործվող տվյալների աղբյուրների սահմանափակումները, գրում է Cointelegraph-ը։ Փաստաթուղթը մշակվել է Տեղեկատվական անվտանգության ստանդարտացման ազգային կոմիտեի կողմից: Այն ներառում է Չինաստանի կիբերտարածության վարչության (CAC), արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Կոմիտեն առաջարկում է գնահատել բովանդակության անվտանգությունը, որն օգտագործվում է հանրությանը ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է բուհերի ցանկը, որտեղ կարող են ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Այդ մասին տեղեկացում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 մլն 919,5 դոլար: Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այդ մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ այս ցուցանիշը 16,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Այս ցուցանիշից արտահանումը կազմել է 4 607,2 մլն դոլար (աճը՝ 12,7 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 11 312,3 մլն դոլար (աճը՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԵՄ-ն վերացնում են տեխնիկական խոչընդոտներն առևտրում

Բրյուսելից Հայաստան է ժամանել պատվիրակություն՝ Երևանում անցկացնելու ՀՀ-ԵՄ առևտրային կոմիտեի նիստ: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նա ընդգծել է, որ միջոցառումը ամենամյա բնույթ է կրում և անցյալ տարի տեղի է ունեցել Բելգիայում: Կոմիտեի շրջանակում, նրա խոսքով, կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին և մասնավոր հատվածի համար համաձայնագրի շրջանակներում բացվող հնարավորություններին վերաբերող ...

Կարդալ ավելին »
ajax-loader