2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...
Կարդալ ավելին »Լուրեր
2023-ին ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրը 2 մլրդ 90 մլն դրամ է
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ներդրումային ծրագրի շրջանակում ավարտվում է 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ ՀԿԵ-ից հայտնել են, որ միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի եւ Լոռու մարզերի, ինչպես նաեւ Երեւանի 14,3 կմ ճանապարհահատվածները: Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն իրականացնում է ֆինանսական շուկաների մշտադիտարկում
Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ԿԲ-ից հայտնել են, որ շարունակում են իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում: «Անհրաժեշտության դեպքում կկիրառվի ԿԲ գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ...
Կարդալ ավելին »Ստեղծվել է Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը
«Սարեր» մշակութային կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը: Այն փոխանցվելու է Երևանի պատմության թանգարանին և տեղադրվելու է բնօրինակի կողքին՝ թանգարանի մշտական ցուցադրությունում։ «Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով նրանց հնարավորություն տալ պատկերացում կազմել արվեստի գործերի մասին»,-նշում է «Խոսող կտավներ» ...
Կարդալ ավելին »Վենետիկի մոտ ավտոբուսի վթարը 21 մարդու կյանք է խլել
Վենետիկի մերձակայքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Եվս 18 մարդ վիրավոր է։ Ավտոբուսն ընկել է կամրջից և սկսել այրվել։ Այդ մասի նհաղորդում է BBC-ն։Ավտոբուսը բախվել-անցել է արգելապատնեշի միջով և մխրճվել երկաթգծի ռելսերի մեջ Մեստրեի շրջանում, որը կամրջով կապված է Վենետիկին։ Վենետիկի քաղաքապետը տեղի ունեցածը բնութագրել է որպես «ահռելի ողբերգություն», «ապոկալիպտիկ տեսարաններ»։Ենթադրվում է, որ ավտոբուսը ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան Հայաստանին ռազմատեխնիկա կտրամադրի. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Կցանկանայի հանրայնորեն ասել` Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ...
Կարդալ ավելին »ԵՆԲ Գլոբալը 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար
ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, «Թիրախավորված աշխատանք» վարկը կաջակցի Երևանից դուրս գործող ձեռնարկությունների, կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների և կանաչ նախագծերի ֆինանսավորմանը: «Շահառուների վրա ազդեցություն». այս վարկից կօգտվի 1200 ձեռնարկություն, ինչի արդյունքում ակնկալվում է 1500 աշխատատեղի ստեղծում։ «Համալիր մոտեցում». ԵՄ անդամ պետությունների կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կներառի խորհրդատվության ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն Արցախ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Լեռնային Ղարաբաղում միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման թեմաներին։ Պատելը շեշտել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է։ «Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և, իհարկե, երկրում օրենսդրական գործընթացների մեկնաբանումը կթողնենք Հայաստանի կառավարությանը։ Մենք հարգում ...
Կարդալ ավելին »Սյունիքի մարզպետը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։ Դեսպանը տեղեկացրել է ...
Կարդալ ավելին »