Author Archives: admin

Առնվազն 42 լրագրող է սպանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն սկսվելու պահից

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմն սկսվելու պահից սպանվել է առնվազն 42 լրագրող։ Շատերն անհետ կորած են համարվում կամ վիրավորվել են, տեղեկացրել է  Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)։ CPJ-ի տվյալներով՝ 2022-23թթ. Ուկրաինայում սպանվել է ընդհանուր առմամբ 15 լրագրող։ 37 պաղեստինցի լրագրողների մեծ մասը զոհվել է իսրայելական ռմբակոծությունների ժամանակ։ Չորս իսրայելցի լրագրող սպանվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետեւանքով, մեկ լիբանանցի լրագրող սպանվել է հարձակման ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային կանցկացվեն Արցախի թեմայով լսումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։  Ինչպես հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ 

Կարդալ ավելին »

Հայաստանում գնաճը թիրախից ցածր կլինի․ ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր։ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի թիրախին մոտ»,- նշեց նա։ Ավելի վաղ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում ...

Կարդալ ավելին »

«Երեխաներ երեխաների դիմաց»․ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը քննարկում են պատանդների փոխանակման հարցը

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ ​​շարժումն ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում առաջարկված պատանդների փոխանակման տարբերակը «երեխաներ երեխաների դիմաց» բանաձևով։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Համապատասխան առաջարկը ստացվել է Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ այն նախատեսում է Գազայի հատվածում պահվող իսրայելացի երեխաների ազատում՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցի երեխաների դիմաց։  Kan-ի տվյալներով` բանակցությունները դեռ շարունակվում են,  վերջնական համաձայնություն առայժմ չկա։ ...

Կարդալ ավելին »

Արցախից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և դա պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։ Այդ մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։ «Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե նրանք դա ցանկանում են։ Եվ դա ...

Կարդալ ավելին »

Միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում․ ֆինանսների նախարար

Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Լամիին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լոնդոնում նոյեմբերի 14-ին հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիին: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ռազմավարական երկխոսության մեկնարկի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում ՀՀ և ՄԹ միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Արարատ Միրզոյանն արժևորել է բրիտանական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է: Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում ...

Կարդալ ավելին »

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի աջակցության ծրագրերը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։ «Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։ ՀՀ ՏԿԵ ...

Կարդալ ավելին »
ajax-loader