Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է. – դիմում-հարցաթերթ,– ծննդյան վկայական /եթե ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս. ԿԲ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ հոկտեմբերի 31-ին տեղ ունեցած նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %: Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն իջեցնել 11 %, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:
Կարդալ ավելին »Միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նկատել է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո օգոստոս ամսին միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներից՝ նշելով, ...
Կարդալ ավելին »Գիտաշխատողների աշխատավարձը 2024-ին էական կաճի․ ԿԳՄՍ նախարար
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Նախարարն այդ մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման։ Նրա խոսքով՝ Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ Նախարարը հիշեցրեց, որ առաջին բարձրացումը տեղի ունեցավ 2022 թվականի ...
Կարդալ ավելին »Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի տարածքին
Իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Լիբանանի տարածքի այն շրջանին, որտեղից հրթիռ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։«Այս գիշեր ավելի վաղ Լիբանանից «երկիր-օդ» տեսակի հրթիռ է արձակվել ԻՊԲ-ի ԱԹՍ-ի ուղղությամբ: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել հրթիռն արձակած ահաբեկչական բջջին, ինչպես նաև հրթիռի արձակման վայրին: ԱԹՍ-ն չի վնասվել», – ...
Կարդալ ավելին »Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը երրորդ հաղթանակը տոնեց, հաղթանակ տարան նաև Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվել են: ՖԻԴԵ-ի ...
Կարդալ ավելին »Նավթի գներ. 02-11-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.20%-ով և կազմել 81.28 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.22%-ով և կազմել 85.47 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 02-11-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 1993.20 դոլար, արծաթի գինն աճել է 1.54%-ով և կազմել 23.11 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 936.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 02-11-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 33274.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 4213.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.64%-ով և կազմել 13061.47 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․ 02-11-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 14923.27 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 6932.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 7342.43 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 1088.42 կետ:
Կարդալ ավելին »