2022թ․ հուլիսի 14-ի Ռուսաստանի Դաշնության համար 343-ФЗ օրենքով «Ընդերքի մասին» օրենքում և Ռուսասատանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում ՌԴ-ն կատարել է փոփոխություններ։ Ըստ այդմ՝ օրենսգրքի կարգավորման առարկա են դարձել ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գլխավոր դատախազի հրամանով «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել երկու դատախազի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշման հիման վրա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության երկու դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Դատախազությունից հայտնում են, որ վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, խախտել են Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը (դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, ...
Կարդալ ավելին »Կիբեռանվտանգության միջազգային վարկանիշում Հայաստանը 93-րդն է 193-ի շարքում
Կիբեռանվտանգության միջազգային վարկանիշում Հայաստանը 93-րդն է 193-ի շարքում։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կիբեռանվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման մասին զեկույցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 18-ին ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ կառույցները, որոնք պարտավոր են ապահովել կիբեռանվտանգությունը, այսօրվա դրությամբ թույլ են։ «Չի իրականացվել կիբեռանվտանգության գծով ոչ մի ուսուցում։ Այսինքն՝ աշխատակիցներն ...
Կարդալ ավելին »Ավարտվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղու բարեկարգումը
Ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգումը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ճանապարհահատվածը ավտոկայանատեղիի չվերածելու համար հանձնարարվել է պարեկային ծառայության հետ համապատասխան աշխատանքներ տանել: Նշվել է, որ այս շաբաթ կմեկնարկի Ալ. Թամանյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը:
Կարդալ ավելին »Երևանում տնկվել են 200 արժեքավոր ծառատեսակ և 6000 թուփ, էտվել է 11391 ծառ
Տնկարանային տնտեսության ընդլայնման, զարգացման, արդիականացման միջոցառումները բաժանված են 3 փուլի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Նրա խոսքով, տնկարանի՝ շուրջ 3000 խմ ծավալով ջրամբարը արդեն պատրաստ է, այժմ փորձարկվում է: Զուգահեռաբար ընթանում է պոմպակայանի կառուցումը, պատրաստ են նաև 2000 գծմ ցանկապատի հիմքերը: Շուրջ 15 հեկտարում ...
Կարդալ ավելին »Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները․ ինչպես պաշտպանվել
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։ Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այդ մասին տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: «Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։ Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության ...
Կարդալ ավելին »32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14․3 մլն դրամի ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 140 արտակարգ դեպք՝ 8 ինքնասպանության փորձ, 54 հրդեհ. զոհվել է 6 մարդ
Դեկտեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 140-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, երկրաշարժի, պայթյունի, որոնողափրկարարական, ձնաբքի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, մերկասառույցի՝ 3-ական, փլուզման, թունավորման՝ 5-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և 49 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով ...
Կարդալ ավելին »Երևան թռչող «Բոինգը» վերադարձել է Շերեմետևո՝ շասսիի հետ կապված խնդիրների պատճառով
Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ուներ վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Boeing 737-ը սովորականի պես վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ինքնաթիռի վերադարձի պատճառը եղել է առջևի շասսիի կառավարման սենսորի խափանումը:
Կարդալ ավելին »Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի
Հյուսիսային Կորեան երկուշաբթի եւս մեկ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի, նշել են Սեուլի եւ Տոկիոյի պաշտոնատար անձինք, տեղեկացրել է AFP-ն։ Արձակումը հաջորդել է փոքր հեռահարության հրթիռի կիրակնօրյա փորձարկմանը։ Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռի արձակումը Փհենյանից հայտնաբերել են երկուշաբթի առավոտյան, այն թռել է 1 000 կիլոմետր եւ հայտնվել Արեւելյան ծովում, որը հայտնի է նաեւ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ