Մեկ շաբաթում գրանցվել է 140 արտակարգ դեպք՝ 8 ինքնասպանության փորձ, 54 հրդեհ. զոհվել է 6 մարդ

Դեկտեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 140-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, երկրաշարժի, պայթյունի, որոնողափրկարարական, ձնաբքի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, մերկասառույցի՝ 3-ական, փլուզման, թունավորման՝ 5-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և 49 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 27 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 36 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 29 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 126, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

ajax-loader