Author Archives: admin

Հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը: Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 26-12-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.28%-ով և կազմել 2074.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.41%-ով և կազմել 24.67 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 980.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 26-12-23

 Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.11%-ով և կազմել 73.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 79.11 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող ...

Կարդալ ավելին »

Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ 

Կարդալ ավելին »

X-ը կգործարկի վճարային ծառայություններ

Իլոն Մասկն ակնկալում է 2024 թ. կեսերին X-ի (նախկինում՝ Twitter) սոցիալական մեդիա հարթակում ներծրագրային վճարային ծառայությունների գործարկումը: Դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով ARK Invest-ի Քեթի Վուդի հետ՝ Մասկը բացահայտեց իր ակնկալիքները վճարային ծառայությունների ամբողջական ներդրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա կեսեր՝ սպասելով դրամական փոխանցումների լիցենզիայի մի քանի հայտերի հաստատմանը: Մասկը ցանկություն է հայտնել ավելի վաղ վճարումներ մտցնել հարթակում, սակայն որպես խոչընդոտ նշել ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքի համար հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։ 2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։ Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու ԵՊՀ-ի միջև կկնքվի գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս հյուրընկալել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ու միությունում նրա խորհրդական Հայկ Ակարմազյանին։ Այդ մասին ռեկտորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Մեր գործընկերներին ներկայացրել եմ ԵՊՀ-ում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխման ծրագրերն ու նախաձեռնությունները և նրանց հետ քննարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ  ...

Կարդալ ավելին »

2024-ին Երևանի քաղաքապետարանը 200 նոր ավտոբուս կգործարկի

Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել  հանրային տրանսպորտի շարժակազմը: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր ...

Կարդալ ավելին »
ajax-loader