Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը։ «Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև նշվում է, որ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանի քաղաքապետարանը կկանաչապատի Մյասնիկյան պողոտայի տարածքը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու ...
Կարդալ ավելին »Կենտրոն համայնքի պաշտոնյաների քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է՝ Կենտրոն վարչական շրջանի վերը ...
Կարդալ ավելին »Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտի համար
Հունվարի 8-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Կարդալ ավելին »Փարիզի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր
Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 200 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): ...
Կարդալ ավելին »Ջերմ շաբաթ․ օդը կտաքանա 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 9-ին` 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար
Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր մասնավոր ընկերությունները։ «Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները մանրամասն կներկայացնեն իրենց ծրագրերն ու ...
Կարդալ ավելին »Շիրակում իրականացվել է շուրջ 7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր
Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 53.6 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը։ Այդ մասին մարզային խորհրդի տարեվերջի նիստի ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ, վերջին տարիներին մարզի համայնքներում լուծվել են տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Գյումրիում, ծրագրի արդյունքում, հիմնանորոգվել է ...
Կարդալ ավելին »Սյունիքում կկառուցվի շուրջ 40 կրթահամալիր, մրցույթները հայտարարվել են․ Ռոբերտ Ղուկասյան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ 2023 թվականը մարզի համար ամենածանր տարիներից մեկն էր, եթե ոչ ամենածանրը: Սյունիքի մարզպետն այդ մասին ասել է` ամփոփելով 2023 թվականի աշխատանքները և խոսելով 2024 թվականի խոշոր ծրագրերից։ «Սյունիքի մարզի համար այս տարին ծանր էր մի քանի հանգամանքներով՝ և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայով, և՛ դրան հաջորդած իրադարձություններով, և՛ մարզում աննախադեպ ծրագրերով պայմանավորված, որոնք իրականացվել ...
Կարդալ ավելին »Կապանի լեռնահարստացման կոմբինատը անակնկալներ է մատուցել իր աշխատողների երեխաներին
Շարունակելով Ամանորի բարի ավանդույթները՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին իրենց աշխատողների երեխաներին, հայտնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։ Շնորհավորում ենք բոլոր մանուկներին գալիք տոների առթիվ, թող 2024 թվականը նրանց համար լի լինի հրաշքներով ու ժպտալու անթիվ առիթներ տա»։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ