Հռոմի ստատուտի վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որոնք պետք է ընդունել, կամ պետք է փոխվեն օրենքները։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Այդ առումով ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես՝ Վրաստանը ունի համանման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք։ Բայց նաև չորս-հինգ առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել։ Եվ առաջին քայլը հենց նոր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայում, մարտի 26-ին: Մարզադաշտի ու հանդիպման ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Կարդալ ավելին »Ադրբեջանից գերիներին վերադարձնելու համար դիվանագիտական և իրավական աշխատանքներ են տարվում․ Մինասյան
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու հետ կապված։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ՝ դիվանագիտական և իրավական։ «Դա հիմնականում արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է։ Այսինքն՝ մեր դեսպանների միջոցով միջազգային հարթակներում ներկայացվել է, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են ...
Կարդալ ավելին »Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը
89 տարեկանում վախճանվել է շվեյցարացի գիտնական Նիկլաուս Վիրտը՝ Pascal, Modula-2 ծրագրավորման լեզուների ստեղծողը և առաջատար նախագծողը: Այդ մասին հաղորդել է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիան (АСМ): «Մեծ ցավով հայտնում ենք ծրագրավորման լեզուների ռահվիրա և Թյուրինգի մրցանակի դափնեկիր Նիկլաուս Վիրտի մահվան մասին, որը վախճանվել է 2024 թվականի հունվարի 1-ին: Վիրտը մշակել է մի շարք նորարարական համակարգչային լեզուներ` EULER-ը, ALGOL-W-ը, MODULA-ն և PASCAL-ը, որոնք հիմք ...
Կարդալ ավելին »Դատական եռաստիճան համակարգը չի վերանայվի․ նախարարը՝ նոր Սահմանադրության մասին
Նախորդ տարվա վերջ կառավարությանն է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հայեցակարգը, որի մի մասը քննարկվել և հաստատվել է խորհրդի կողմից, մյուս մասը՝ հանձնաժողովն է հաստատել։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` նշելով, որ այս ամսվանից սկսելու են բուն հայեցակարգի քննարկումը։ Ամփոփելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի աշխատանքը՝ նախարարը ասաց, ...
Կարդալ ավելին »Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի
Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի։ Այդ մասին են վկայում Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալները։ Տարերքից տուժած տարածաշրջանների բնակիչների թիվը, որոնց հետ տեղական արտակարգ ծառայությունները չեն կարողանում կապ հաստատել, հասել է 323-ի։ Ավելի քան 560 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել շարունակվող ստորգետնյա ցնցումների հետևանքով։ Երկրաշարժերն ամենամեծ վնասը հասցրել են Իսիկավայի պրեֆեկտուրային. Այնտեղ առնվազն 1 370 ...
Կարդալ ավելին »Իսրայելական բանակը գրոհել է Լիբանանում «Հզբոլահի» օբյեկտների վրա
Իսրայելի զինվորականները Լիբանանում գնդակոծել են «Հզբոլահ» շարժման բազմաթիվ օբյեկտներ։ Այյդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հզբոլահի» բազմաթիվ օբյեկտների: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել Մարվահինա շրջանում գտնվող «Հզբոլահի» ռազմական համալիրին, ինչպես նաև Այթա ալ-Շաբ շրջանի հրթիռային կայանքին ու ահաբեկչական ենթակառուցվածքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ...
Կարդալ ավելին »Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց նոր ՔԿՀ-ի կառուցման նախագծի մասին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։ «Այս տարի ունենք վերջնական մոդելը և տիպը, թե ինչ բանտ ենք ուզում ստանալ։ Ունենք հայտարարված մրցույթ, և հաղթած ընկերությունը երկու-երեք ամսվա ընթացքում կտրամադրի գեոլոգիական և գեոդեզիական եզրակացությունը, ինչից հետո կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ»,- այսօր՝ ունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մինասյանը։ Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել ...
Կարդալ ավելին »ԳԱԱ-ում հայտնաբերել են ալցհայմերի հիվանդությանը նպաստող ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, այդ միացություններն ընկճում են ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները: Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները բոլոր տարածաշրջաններում
Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերությունը նվազեցրել է Arab Light տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները բոլոր տարածաշրջաններում՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների համար գինը մեկ բարելի դիմաց նվազել է 1,5-2 դոլարով։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրածովյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար: Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ