Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց նոր ՔԿՀ-ի կառուցման նախագծի մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։

«Այս տարի ունենք վերջնական մոդելը և տիպը, թե ինչ բանտ ենք ուզում ստանալ։ Ունենք հայտարարված մրցույթ, և հաղթած ընկերությունը երկու-երեք ամսվա ընթացքում կտրամադրի գեոլոգիական և գեոդեզիական եզրակացությունը, ինչից հետո կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ»,- այսօր՝ ունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մինասյանը։

Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել 2 տարիների ընթացքում։

ajax-loader