Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

89 տարեկանում վախճանվել է շվեյցարացի գիտնական Նիկլաուս Վիրտը՝ Pascal, Modula-2 ծրագրավորման լեզուների ստեղծողը և առաջատար նախագծողը: Այդ մասին հաղորդել է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիան (АСМ):

«Մեծ ցավով հայտնում ենք ծրագրավորման լեզուների ռահվիրա և Թյուրինգի մրցանակի դափնեկիր Նիկլաուս Վիրտի մահվան մասին, որը վախճանվել է 2024 թվականի հունվարի 1-ին: Վիրտը մշակել է մի շարք նորարարական համակարգչային լեզուներ` EULER-ը, ALGOL-W-ը, MODULA-ն և PASCAL-ը, որոնք հիմք են ծառայել ապագա համակարգչային լեզուների, համակարգերի և ճարտարապետական ​​հետազոտությունների համար»,- ասվում է ACM-ի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, 1950-ականներին և 1960-ականների սկզբին Վիրտը փոքր ակադեմիական և արդյունաբերական խմբերի օգնությամբ ստեղծել է բազմաթիվ կարևոր ծրագրային համակարգեր:

Ասոցիացիան գրում է, որ ժամանակի ընթացքում Վիրտի ստեղծած համակարգերը դարձել են ավելի պարզ ու արդյունավետ։

ajax-loader