Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ վերջին օրերին զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերին։ Լրագրողների հետ զրույցում Մանասյանը նշեց, որ նշված դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի հայտարարություն է տարածել։ «Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի։ Առաջինը՝ գործերի քննությունը պետք է պատշաճ մակարդակով իրականացվի, երկրորդը՝ պետությունը պետք է ունենա այդ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում։ Հունվարի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնից ազատվել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Կառավարության հունվարի 11-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետի պաշտոնում կատարած աշխատանքի համար և առաջարկեց այդ պաշտոնում նշանակել Դավիթ Խուդաթյանին, ինչին միաձայն կողմ արտահայտվեցին կառավարության անդամները։ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց ...
Կարդալ ավելին »«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում կգործի մինչև հունվարի 15-ը
«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար է ընդգրկված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերի 14-ին Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում և գործելու է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում խոցել են հութիների 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք. CNN
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը խոցել են 24 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնք հութիների կողմից արձակվել են Եմենի տարածքից։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի երկու պաշտոնյաների։ «Մենք կարող ենք հաստատել, որ հութիների գրոհը տեղի է ունեցել այսօր»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի խոսքը։ Գրոհների հետևանքով նավերը չեն վնասվել, տուժածներ չկան:
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանները
Հայաստանի ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը: Համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: «Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի ...
Կարդալ ավելին »Երևանում ապօրինի շինություններն ապամոնտաժվում են (տեսանյութ)
Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։ Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից, և գործընթացը լինելու է շարունակական:
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը։ վարչապետը թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման համատեքստում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտնեց հրազենային վիրավորումից երկու զինծառայողի մահվան մասին։ Նախ ՊՆ-ն հայտնեց պայմանագրային զինծառայող ...
Կարդալ ավելին »Զինծառայող Միքայել Դանիելյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննչական կոմիտեն 2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Դեպքի առթիվ ՀՀ ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 09-01-24
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.Ալյումինի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 2247.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.06%-ով և կազմել 8407.50 դոլար, կապարի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2067.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.74%-ով և կազմել 16320.00 դոլար, անագի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 24485.00 դոլար, ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 10-01-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2034.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 23.11 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 931.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »