Հայաստանում փոփոխություններ են կատարվում հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում: «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը: «Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այն պարագայում, երբ չեն լինի պատրաստում անցած և հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
«Ռեալը» 13-րդ անգամ դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր
Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի այս տարվա հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ն է:Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիյադում կայացած եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին` դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր:«Արքայական ակումբ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ջունիորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրիգոն: «Բարսելոնա»-ի գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին:«Արքայական ակումբ»-ը 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր:
Կարդալ ավելին »Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում փոխարինվելու են երկու շարժասանդուղքները
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այդ մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն արդեն սկսված են։ «Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։
Կարդալ ավելին »2024-ից համայնքներին տրվող դոտացիաներն աճում են․ Փաշինյան
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև համապատասխան տեսանյութ։ «Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- գրել է ...
Կարդալ ավելին »Ստուգարքին երկու անգամ չստուգված ստանալու դեպքում քրեակատարողական ծառայողը կազատվի աշխատանքից․ նախագիծ
Արդարադատության նախարարությունը քրեակատարողական ծառայողների վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագիծ է ներկայացրել։ Ազգային ժողովի հերթական նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու համար։ Ներկայումս քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ չստուգված արդյունք ստանալու դեպքում որևէ ...
Կարդալ ավելին »Երևանում խաղահրապարակ է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 14-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։21-ին, մարվել՝ 19։31-ին: «Մալաթիա» պուրակում այրվել է ...
Կարդալ ավելին »Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարը. տնտեսագետ
Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ նախորդ տարվա 11 ամսում արտահանվել է 3 մլրդ 344 մլն 373 հազար դոլարի ապրանք. այս ցուցանիշը գերազանցել 2022-ի ամբողջ տարվա ցուցանիշը (2 մլրդ 510 մլն 271.6 հազար դոլար): Տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն, ԵԱՏՄ երկրներ և հիմնականում Ռուսաստան ավանդաբար արտահանվող ապրանքների աճ չի նկատում. Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ ավելացել են վերաարտահանման բաղադրիչ ունեցող ապրանքները, Հայաստանում չարտադրվող ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն մեկնարկել է հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում մեկնարկել են յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։ Նիստի օրակարգում ընդգրկվել է 29 հարց։ Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ...
Կարդալ ավելին »ԵՊՀ-ի և «Լիդիան Արմենիայի» միջև կնքվել է գործակցության հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ...
Կարդալ ավելին »Նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ թող մտածեն իրենց, ապագա սերունդների և Հայաստանի մասին
«Հրապարակն» անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ արտասահմանյան կազմակերություների կողմից էկոլոգիական տվյալներ հավաքագրելուն, որն իրականացվում է պետությանը ոչ պատշաճ տեղեկացնելով և կասկածելի պայմաններում։ Ստորև մեջբերում ենք նյութն ամբողջությամբ․ «Հայաստանի արդյունաբերական շրջաններում քիմիական աղտոտվածության հետազոտություններ իրականացնելու համար 2018-ից չեխական ARNIKA կազմակերպության փորձագետները «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ տարիներ շարունակ մեր երկրի վերաբերյալ էկոլոգիական վիճակի հետ կապված տվյալներ են ...
Կարդալ ավելին »