Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այդ մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն արդեն սկսված են։

«Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։

ajax-loader