Tag Archives: կայարան

Ցանականում ենք այս տարի սկսել Աջափնյակի կայարանի կառուցումը․ Ավինյան

Ավարտվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր։ Սա վերաբերվում է փորձաքննության աշխատանքներին, որոնք կտևեն երկու ամիս։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք։ Ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,- ասաց Երևանի ...

Կարդալ ավելին »

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այդ մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն արդեն սկսված են։ «Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։

Կարդալ ավելին »

«Սուրմալուի» մերձակայքում մետրոյի նոր կայարան կկառուցվի․ Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնեց Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մերձակայքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին։ «Մենք շուտով պետք է հայտարարենք «Սուրմալու»-ի մերձակայքում  մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Ավինյանը։ Ավինյանն անդրադարձել է նաև Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ միաժամանակ նախագծման երկրորդ և երրորդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader