«Ռեալը» 13-րդ անգամ դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր

Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի այս տարվա հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ն է:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիյադում կայացած եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին` դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր:

«Արքայական ակումբ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ջունիորը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրիգոն: «Բարսելոնա»-ի գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին:

«Արքայական ակումբ»-ը 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր:

ajax-loader