ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունվարի 31-ին բանկի սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 403.70 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.50 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.72 դրամով և կազմել 437.09 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 1.06 դրամով և կազմել 467.19 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 511.49 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
Հայաստանի կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների հետ մշակում է ռազմավարություն, որը կսահմանի, թե կառավարությունը մասնավոր ընկերություններում ինչ մասնակցություն պետք է ունենա, և դա ինչ նպատակ է հետապնդում: Այդ մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ կապված կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, «Լիդիան Արմենիա»-ում, «ՄՏՍ Արմենիա»-ում բաժնետոմսեր ստանալու և պետության ու երկրի ներդրումային միջավայրի առումով հնարավոր ռիսկերի հետ, երբ ...
Կարդալ ավելին »ՔԿ-ն և ԱԱԾ-ն խուզարկություններ են իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում և մի խումբ անձանց բնակարաններում
Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ խուզարկություններ և այլ լայնածավալ քննչական գործողություններ են իրականացնում շուրջ 15 վայրերում, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում և մի խումբ անձանց բնակավայրերում։Այս մասին տեղեկացրեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ խուզարկություններն ու քննչական գործողություններն իրականացվում են նախաձեռնված 2 քրեական վարույթի շրջանակներում։ Քննչական կոմիտեից չմանրամասնեցին, թե ինչ քրեական վարույթների մասին է խոսքը։Ինչ ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունենք. ԱԺ նախագահ
Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունի։ Այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ...
Կարդալ ավելին »Ռուսական զենք ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են. նախարար
Որքան գիտեմ՝ Հայաստանի կողմից ռուսական սպառազինություններ ստանալու մասով բոլոր հիմնական հարցերը լուծված են։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ չի կարող շատ բան ասել, քանի որ քննարկումները վարվում են գաղտնի։ Նա միայն ավելացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ազդանշան չի ստացել այն մասին, որ կան ինչ-որ խնդիրներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ ...
Կարդալ ավելին »Համայնքների դոտացիաներն ավելացել են. ևս 50 մլն դրամ կհատկացվի Ալագյազ, Մեծաձոր, Արևուտ, Շամիրամ համայնքներին
«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխություններով համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։ ՏԿԵՆ-ից տեղեկացնում է, որ աճել են նաև Արագածոտնի մարզի բոլոր համայնքների դոտացիաները։ Նշենք, որ իրականացված փոփոխություններով ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Արագածոտնի մարզում առանձին 50 մլն դրամ ...
Կարդալ ավելին »Ձմեռային անվադող չունենալու դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցի շահագործումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագծով առաջարկում է կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման, համաձայն որի՝ տարվա ամիսներից կախված՝ տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելել դրանց շահագործումը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազի անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ...
Կարդալ ավելին »Արցախցիները որ կենսաթոշակներից կարող են օգտվել Հայաստանում
Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում նշանակվում եւ վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տեւողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում որ կենսաթոշակներից եւ ինչպես կարող են օգտվել։ԼՂ-ից բռնի տեղահանված ...
Կարդալ ավելին »ՊԵԿ․ դեկտեմբերին պակաս վճարած տույժերը կազմել են մոտ 45 միլիոն դրամ
Ապրանքների բացթողումից հետո Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր: ՊԵԿ-ից հայտնել են, որ պակաս հաշվարկված եւ վճարված մաքսային վճարների եւ դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 44,623,350 ՀՀ դրամ։ 6 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված ...
Կարդալ ավելին »Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով
2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 9․5%-ով: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 14․8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ գյուղատնտեսության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ