ՊԵԿ-ը դեկտեմբերին 598 հարկատուի տուգանել է 174.6 միլիոն դրամով

2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արձանագրել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 598 դեպք, նրանք տուգանվել են 174.6 մլն դրամով:

ՊԵԿ-ից հայտնել են, որ խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք արձանագրվել է հետեւյալ ոլորտներում.

•    հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 6․56 մլն դրամ տուգանք,

•    հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 6․77 մլն դրամ տուգանք,

•    մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է 11․97 մլն դրամ տուգանք,

•    տնտեսական ապրանքերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․55 մլն դրամ տուգանք

2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված եւ 1 մլն դրամ եւ ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ ոլորտների առավել մանրամասն տեղեկատվությամբ՝ այստեղ:

2023 թ. դեկտեմբերին ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 598 հարկ վճարողի ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով՝ այստեղ։

ajax-loader