Առաջիկայում նախատեսվում են շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը: «Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կարողանան վարել մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսել
Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսում։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի՝ մագնիսական փոթորիկն իր առավելակետին կհասնի հունվարի 23-ի ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին) և 12:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին): Իրադարձության մակարդակը գնահատվում է որպես G1՝ թույլ փոթորիկ: Հետագա 27 օրվա ընթացքում ...
Կարդալ ավելին »2024-ին առաջին ագամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշար
Երևանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. նախատեսվող 15 միջազգային մրցաշարերից 5-ն առաջին անգամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշարի ներքո՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն և հանդբոլ սպորտաձևերում: Անցկացվող մյուս մրցաշարերն են բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, մարմնամարզությունը, շախմատը և մարաթոնյան վազքը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի ամենամեծ արտահանողը
Չինաստանը 2023 թվականին Ռուսաստանից նավթի ներկրման ծավալն ավելացրել է 24 տոկոսով՝ հասցնելով 107 մլն տոննայի: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության վիճակագրությանը: Օրական միջին արտահանումը 2023 թվականին կազմել է 293 հազար տոննա՝ նախորդ տարվա 236 հազար տոննայի դիմաց: Նշվում է, որ ռուսական նավթի համար Պեկինի ծախսերը, չնայած մատակարարումների զգալի աճին, ավելացել են ընդամենը 3.5 տոկոսով: Ավելի ...
Կարդալ ավելին »Ինչքան կարելի է արձակուրդ չգնալ. աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։ «Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս և այնուամենայնիվ, օգտագործես ...
Կարդալ ավելին »Սիրիայում ամերիկյան 2 ռազմակայաններ ենթարկվել են հարձակման․ Al Mayadeen
Սիրիայում գտնվող ալ Օմար և աշ Շադադի նավթահանքերի մոտ գտնվող ԱՄՆ ռազմակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականի թղթակիցը Սիրիայում։ Ըստ նրա տեղեկատվության՝ աշ Շադադիի մոտ գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնց դղրդյունները լսվել են շրջակայքում։ Բացի այդ, թիրախավորվել է ալ Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ուժերի տեղակայման վայրը։ Հարձակման ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ փոխնախարարը՝ դպրոցաշինության ծրագրերի ընթացքի մասին
Հայաստանի կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը կառուցվելիք 300 դպրոցների նույնականացման և քարտեզագրման համար լայնածավալ աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Քանի որ դպրոցների մեծ մասը կառուցվել է 1960-80-ական թվականներին, դրանց շենքային պայմանները շատ վատ վիճակում են, բայց, այնուամենայնիվ, պիտի կարողանայինք առանձնացնել այն դպրոցները, որոնք հենց այս փուլով էին ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանները, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վիեննայում հունվարի 20-21-ը:Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում: On January 20-21 in Vienna with participation of 🇦🇲FM @AraratMirzoyan meeting of #Armenia’s Ambassadors accredited in European countries, USA & Canada as well as representatives in int’l ...
Կարդալ ավելին »Երևանում ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Կարդալ ավելին »Կանադան՝ 2024-ի ամենաանվտանգ ուղղություն զբոսաշրջիկների համար
Փորձագետները նշել են 2024 թվականի ամենաանվտանգ վայրը զբոսաշրջիկների համար, գրում է Complex-ը։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ բնակչության խտությունից մինչև կլիմա։ Berkshire Hathaway Travel Protection-ը Կանադան ճանաչել է ամենաանվտանգ ճանապարհորդական ուղղությունը 2024 թվականին: Անցյալ տարի այն վեցերորդ տեղում էր, սակայն այժմ առաջ է անցել Շվեյցարիայից և Նորվեգիայից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: Ընկերության փորձագետները վարկանիշում ...
Կարդալ ավելին »