FILE - In this Dec. 12, 1994, file photo Kansas City Chief's quarterback Joe Montana watches from the sidelines during an NFL football game against the Miami Dolphins. Hall of Fame quarterback Joe Montana and his wife confronted a home intruder who attempted to kidnap their grandchild over the weekend, law enforcement confirmed on Sunday, Sept. 27, 2020. (AP Photo/Han Deryk, File)

Նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Առաջիկայում նախատեսվում են շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կարողանան վարել մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,- ասաց նա:

Դավիթ Կարապետյանը նշեց, որ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:

Կարապետյանը տեղեկացրեց, որ կանչերը 11 տոկոսով ավելացել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին: Կանչերի ընդհանուր թիվը դեկտեմբերին եղել է 26854:

 Անդրադառնալով շտապօգնության չափորոշիչները հաստատելու մասին հարցին՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, ուստի քաղաքապետարանը դիմել է  ՀՀ առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:

ajax-loader